Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:02 11-09-2021

ԼՂ հակամարտության ընթացքն Աբխազիայի անկախության ճանաչումից հետո, և Կրեմլի գրանցած միակ «խաղաղարար հաջողությունը». մաս 4

Հարավային Օսիայի դեմ ուղղված պատերազմից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում նշեց, որ միջազգային հակամարտությունները չպետք է լուծվեն ռազմական ճանապարհով:

Նա միաժամանակ մատնանշեց այն վտանգները, որոնք կարող են առաջանալ Ադրբեջանի զանգվածային ռազմական սպառազինության և այնտեղի քաղաքական ղեկավարության պատերազմական հռետորաբանության արդյուքնում:

Ելնելով այս փաստից՝ Հայաստանը դիմեց ՄԱԿ –ին, որը պետք է Ադրբեջան կոչ աներ դադարեցնել սպառազինությունն ու անցել բանակցություններին:

Հատկանշական է այն, որ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է «փոխզիջումներ կատարելու քաղաքական կամք» ցուցաբերել, արդեն իսկ հստակեցնում է Ղարաբաղի հարցում վարած նրա քաղաքականությունը:

Միևնույն ժամանակ, ՀՀ նախագահը նաև վստահություն հայտնեց, որ Լեռնային Ղարբաղը չի պատկանի ադրբեջանական պետությանը, քանի որ «յուրաքանչյուր հանրաքվե կհաստատի, որ ղարաբաղահայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում»:

Ադրբեջանի հետ բանակցելու միակ վերջնարդյունքը պետք է լինի այդ երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը:

Այսպիսով Հայաստանը պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի բնակիչների» անջատման իրավունքի ճանաչման պահանջը:

Միևնույն ժամանակ հայաստանյան կողմը պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո հանրաքվե անցկացնել անկլավի ապագա քաղաքական կարգավիճակի վերաբերյալ, սակայն այդ հանրաքվեն պետք է կայանա միայն Լեռնային Ղարաբաղի սահմաններում և ոչ թե ողջ Ադրբեջանում, ինչպես դա պահանջում էր Ադրբեջանը:

Բաքվի հետ բանակցությունների նպատակը միայն մեկը կարող է լինել՝ Լեռնային Ղարաբաղի անախության ճանաչումը:

Իհարկե, պաշտոնական Ստեփանակերտը ողջունեց Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը:

Միևնույն ժամանակ, Հայաստանում ակտիվացան այն քաղաքական ուժերը, որոնք ՀՀ-ից պահանջում էին ճանաչել ԼՂ-ի անկախությունը:

Այդ ժամանակ չճանաչված հանրապետությունների ապագային մասին Ռուսաստանը մխիթարող վարքագիծ էր դրսևորում, օրինակ՝ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ երկրների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մի անգամ հայտարարել. «Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կճանաչվի որպես անկախ պետություն»:

Ռուս-վրացական պատերազմի ընթացքում՝ 2008 թվականի օգոստոսի 11-ին, Թուրքիան հանկարծակի վերադարձավ Հարավային Կովկաս որպես միջնորդ:

Տարածաշրջանում «Կովկասյան դաշինք» ստեղծելու առաջարկով Անկարան ցանկանում էր միջազգային հանրությանը՝ հատկապես Եվրոպական միությանը, ներկայանալ որպես խաղաղություն կերտող պետություն:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ ժամանակ խոսեց «կայուն խաղաղության հաստատման» մասին, որին հնարավոր չէր հասնել առանց «վստահության և կայունության մթնոլորտի» ստեղծման: Հետևաբար Անկարան ցանկանում էր ստեղծել «Կովկասում կայունության և անվտանգության հարթակ»:

Հայաստանի կառավարությունն Անկարայի առաջարկը դիտեց որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին քայլ:

Երևանը ողջունեց այդ նախաձեռնությունը, քանի որ հույս կար, որ դա կհանգեցնի Թուրքիայի հետ սահմանի բացմանը և երկկողմ դիվանագիտական ​​շփումների հաստատման զարգացմանը:

Ի նշան բարի կամքի՝ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց գործընկեր Աբդուլլա Գյուլին Երևան երկու հավաքականների ֆուտբոլի խաղին, որը տեղի ունեցավ 2008 թվականի սեպտեմբերի 6 -ին:

Այս այցն իրավամբ գնահատվեց որպես «պատմական», միևնույն ժամանակ Հայաստանի կառավարությունը տեղյակ էր, որ Թուրքիան կօգտագործի «մերձեցումը» սեփական միջազգային հեղինակության ամրապնդման համար:

Ի պատասխան պաշտոնական Բաքվի անհանգստութանը՝ պաշտոնական Անկարան պարբերաբար նշում էր, որ հայ-թուրքական սահմանի բացում հնարավոր է միայն, եթե Հայաստանը հրաժարվի պատմության ժխտումից և վերականգնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այդ ընթացքում Ռուսաստանն, արձագանքելով ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունը, նախագահ Դիմիտրի Մեդվեդևի բարձր հովանու ներքո 2008 թ. նոյեմբերի 2 -ին հանդիպում կազմակերպեց իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ համատեղ հռչակագիր ստորագրելու նպատակով:

«Կառուցողական մթնոլորտում» նախագահները հայտարարեցին «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և ստորագրված փաստաթղթերի շրջանակներում» Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու պատրաստակամության մասին: Միևնույն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ընդգծվեց Ռուսաստանի «կարևոր դերը» , որպեսզի նա բանակցություններում կարողանա պահպանել իր ազդեցությունը որպես համանախագահող երկիր:

Հանդիպումը «պատմական» էր. ի վերջո, 1994 թվականից ի վեր դա Լեռնային Ղարաբաղի մասին առաջին փաստաթուղթն էր, որի տակ ստորագրել էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները: Բայց դա Կրեմլի միակ «խաղաղարար հաջողությունն» էր, քանի որ հակամարտության յուրաքանչյուր կողմ հռչակագիրը մեկնաբանում էր յուրովի:

Հիշեցնենք, որ Oragir.news-ը շարունակում է անդրադառնալ չճանաչված երկրների պատմությանն ու այդ համատեքստում ԼՂ հակամարտության զարգացման ընթացքը:

Ինքնորոշո՞ւմ, թե՞ անջատում. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Կոսովոյի անկախությունից հետո. մաս 1

Կոսովոյի գոյությանը սպառնացող մահացու վտանգն իրավական հիմք էր միջամտության համար, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում ՝ոչ. մաս 2

Անկախացող երկրների նկատմամբ Ռուսաստանի կտրուկ վերաբերմունքն ու Հայաստանին լռության դատապարտումը. մաս 3