Արտաքին 4 տարի առաջ - 18:06 09-09-2021

Անկախացող երկրների նկատմամբ Ռուսաստանի կտրուկ վերաբերմունքն ու Հայաստանին լռության դատապարտումը . մաս 3

Կոսովոյի անկախության միջազգային ճանաչումը ստիպեց շատ հայերի ակնդետ հետևել քաղաքական իրադարձությունների զարգացման ընթացքին:

Հայաստանի կառավարությունըն, այնուամենայնիվ, լռեց Կոսովոյի անկախության դիվանագիտական ​​ճանաչման մասին՝ հաշվի առնելով ոչ միայն իր հիմնական դաշնակցի՝ Ռուսաստանի վերաբերմունքը:

Բանն այն է, որ այդ ժամանակ՝ 2008 թվականի փետրվարին, երկրում ստեղծվել էր ներքաղաքական լարված իրավիճակ, որը սպառնում էր վերածվել ճգնաժամի:

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն արձանագրել էր, որ Արևմուտքի խոշոր արդյունաբերական երկրները երկակի քաղաքականություն են վարում. մի կողմից՝ նրանք նշում են, որ Կոսովոյի անկախությունը չպետք է նախադեպ դառնա այլ հակամարտությունների լուծման համար, մյուս կողմի՝ մնացած բոլոր «սառեցված հակամարտությունները» պետք է լուծվեն ըստ ՄԱԿ -ի բանաձևերի:

2007 թվականի հոկտեմբերի 3 -ին Հայաստանի արտգործնախարարը միջազգային հանրությանը հարցրեց, թե ի՞նչ տրամաբանությամբ է Կոսովոյի ալբանացիներին տրվել անկախություն, իսկ մեկ այլ ժողովրդի ինքնորոշումը՝ մերժվել:

«Ոչ ոք իրավունք չունի մեր ժողովրդին ցույց տալու իր ազատության և անվտանգության շրջանակը»,-ասել է ՀՀ արտգործնախարարը:

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո՝ Մինկսի խմբի երեք համանախագահները հայտարարեցին, որ իրենք «ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», բայց ոչ «Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Առաջին անգամ Մոսկվան իր ներկայացուցչի միջոցով տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ անկախ է, ոչ էլ՝ Հայաստանի մաս:

Նույնիսկ եթե Ռուսաստանի այս դիրքորոշումը բողոք էր Կոսովոյի անկախության հռչակման դեմ, ամեն դեպքում այն լռության դատապարտեց Հայաստանի կառավարությանը:

«Չճանաչված» հանրապետությունները հույս ունեին Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքը օգտագործել իրենց նպատակների համար և համոզել Պետդումային ավելի ակտիվ քաղաքականություն որդեգրել «սառեցված հակամարտության գոտիների» նկատմամբ:

Ինքնորոշո՞ւմ, թե՞ անջատում. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Կոսովոյի անկախությունից հետո. մաս 1

Կոսովոյի գոյությանը սպառնացող մահացու վտանգն իրավական հիմք էր միջամտության համար, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում ՝ոչ. մաս 2

ԼՂ հակամարտության ընթացքն Աբխազիայի անկախության ճանաչումից հետո, և Կրեմլի գրանցած միակ «խաղաղարար հաջողությունը». մաս 4

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին