Ներքին 4 տարի առաջ - 14:16 11-09-2021

ԱԺ ընդդիմությունը «մարտի» է պատրաստվում

ԱԺ ընդդիմությունն առաջիկա նստաշրջանում նոր՝ այսպես ասած «մարտի» է պատրաստվում։

Չորեքշաբթի օրն ԱԺ է գալիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ․ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ յուրաքանչյուր չորեքշաբթի կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի օր է։

Ըստ Oragir.news-ի տեղեկությունների՝ «Հայաստան» դաշինքը պատրաստվում է «հիշվող» դարձնել բոլոր չորեքշաբթիները և կառավարության անդամների անգործությունն ու ոչ կոմպետենտությունն ի ցույց դնել, նաև քայքայել նրանց նյարդերը։

Թե ինչպես են դա անելու, առայժմ գաղտնի են պահում։

Ի դեպ, ԱԺ-ն դեռեւս բուռն վերանորոգումների մեջ է․ «Պատիվ ունեմ» խմբակցության հարկաբաժինն է ամբողջությամբ վերանորոգման կանգնած, «Հայաստան» դաշինքի որոշ անդամների աշխատասենյակներում են կոսմետիկ շտկումներ անում։

Ընդդիմադիր պատգամավորները թեև ստացել են աշխատասենյակներ, սակայն դրանցից որոշները լուրջ նորոգման կարիք ունեն։ Գույքի ընդունում-հանձնում էլ դեռևս տեղի չի ունեցել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում