Ուղիղ եթեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ
copy image url

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ներքին 3 տարի առաջ - 09:11 10-09-2021

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Տեղեկացվում է, որ քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Սեպտեմբերի 10-ի ցերեկն ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում` +31, իսկ ամենացածրը կլինի Սյունիքի նախալեռներում` +20 աստիճան։

Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 10-ի գիշերը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +29...+31 աստիճան։



Ամենից շատ դիտված