Ներքին 4 տարի առաջ - 22:29 08-09-2021

Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը ծանոթներին հորդորում սպասել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, երկրի առաջին աներձագի, թիվ 1 DJ-ի հունական զվարճանքների մասին տեսանյութերն ու լուսանկարները, ինչպես ասում են, արդեն հասցրել են «պայթեցնել» համացանցը: Նրանց չի հետաքրքրում ո՛չ մեր երկրի սահմանային իրավիճակը, ո՛չ Արցախի հարցը, ո՛չ գերիների ճակատագիրը, ո՛չ էլ ամեն վայրկյան փլուզման վտանգի առաջ հայտված տնտեսությունը․ կարեւորն իրենց էկզոտիկ հաճույքներն են:

Իսկ թե ուրիշ ինչ ժամանցով ու «փարթիներով» է հայտնի հունական Միկոնոս կղզին, որտեղ նշյալ եռյակը՝ գումարած Մալթայի քաղաքացի հայտնի իշխանական գործարարը, թեժ հանգիստ են ունեցել, շատերին է հայտնի: Ով էլ տեղյակ չէ, կարող է պարզել` մի փոքր «զբոսնելով» գուգլ որոնողական համակարգում: Եվ պատահական չէ, որ այս պատմությունից անմիջապես հետո Ալեն Սիմոնյանը իր և կնոջ լուսանկարն էր հրապարակել ինստագրամում՝ նշելով, որ Հունաստանում է` «Երեք օր հանգիստ միասին` 3 տարի անց» մակագրությամբ:

Oragir.news-ի տեղեկություններով՝ մշտապես իր մտերիմներին ու ծանոթներին տեղավորող եւ նրանց հարցերը լուծող Ալեն Սիմոնյանը վերջին շրջանում մերժում է օգնել որեւէ մեկին: Իրեն տարբեր խնդրանքներով դիմողներին նա ասում է.«Թող սեպտեմբերն անցնի, հետո»: Իսկ թե ինչ նկատի ունի ԱԺ նախագահը, ինչ է սպասվում սեպտեմբերին, միայն իրեն է հայտնի եւ այն մարդուն, ում լուսանկարը կախված է իր եւ այլ ՔՊ-ականների աշխատասենյակներում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից