Արտաքին 5 տարի առաջ - 14:06 06-09-2021

Մենք մեր առջև նպատակ էինք դրել հաղթել աղյուսակի առաջատարին. Գերմանիայի հավաքականի մարզիչ

Die Mannschaft կայքին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի ազգային հավաքականի մարզիչ Հանսի Ֆլիքն անդրադարձել է երեկ թիմի առջև դրած ֆուտբոլային խնդիրների կատարմանն ու Հայաստանի ազգային հավաքականի հանդեպ տարած հաղթանակին:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի թարգմանությունը.

-Պարո՛ն Ֆլիկ, գո՞հ եք արդյոք երեկվա խաղի արդյուքներից:

- Երեկվա խաղի ժամանակ մենք մեր առջև երկու նպատակ էինք դրել. հաղթել աղյուսակի առաջատարին և խաղալ հետաքրքիր ու դիտարժան ֆուտբոլ, որը երկպագուներին հաճույք կպատճառի: Հենց այդպես էլ եղավ: Ոչ ավել ու ոչ պակաս:

-Երկրպագուները թիմին շնորհակալություն հայտնեցին բուռն ծափահարություններով, արդյո՞ք հենց դա է լավագույն վարձատրությունը:

- Արդեն նախապես ասել էի, որ շատ ջերմ հիշողություններ ունեմ հիանալի մթնոլորտով Շտուտգարտի հետ կապված: Նույնն էլ այսօր էր: Այդ մթնոլորտը թիմի հիանալի խաղի և հանդիսատեսի ստեղծած մթնոլորտի միասնության արդյունք էր:

Մենք նույնիսկ մի քիչ փշաքաղվեցինք, որովհետև նման բան վաղուց չէինք տեսել:

- Սկզբում շատ քննադատվեց Լիխտենշտայնի հետ խաղը, այժմ շատ է գովաբանվում Հայաստանի հետ խաղը: Որտե՞ղ է ընկած ճշմարտությունը:

- Այս հարցին պատասխանելը դժվար է: Լիխտենշտայնի դեմ խաղում մենք շատ բաներ լավ արեցինք և շատ բաներ էլ՝ ոչ այնքան:

Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կարողանում ենք հիանալի ֆուտբոլ խաղալ, և որ թիմը վստահ է իր ցուցաբերած խաղի որակի վրա:

Դուք էլ այսօր դա տեսաք: Սա մի նոր նշաձող է,որը մենք պետք է պահենք:

- Վնասվածքներ ունեցող Կայ Հավերցին և Ռոբին Գոսենսին մեկնելու՞ են արդյոք Իսլանդիա:

- Մենք բոլոր խաղացողներին տանելու ենք մեզ հետ: Կայն արդեն իսկ մարզվել է, բայց ոչ խաղադաշտում, այլ՝ հեծանիվով: Ռոբինի հետ էլ ամեն ինչ էականորեն լավ է:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ