Արտաքին 5 տարի առաջ - 13:17 06-09-2021

Քադաֆիի որդին ազատ է արձակվել բանտից և մեկնել Թուրքիա

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կրտսեր որդին՝ Սաադին, ազատ է արձակվել Տրիպոլիի բանտից և մեկնել է Թուրքիա, հայտնում է The Libya Observer-ը՝ հղում անելով աղբյուրին:

Նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, 47-ամյա Սաադի Քադաֆին, որը պատիժ էր կրում 2011 թվականին ցուցարարների դեմ հանցագործությունների համար, դատախազի հրամանով ազատ է արձակվել: Հայտնի է, որ երկրի իշխանությունները չեն միջամտել Ստամբուլ նրա թռիչքին:

Սաադին լիբիացի գնդապետի յոթ որդիներից երրորդն է: 2011 թ. նրա մահից հետո նա թաքնվել էր Նիգերում, սակայն երեք տարի անց նրան արտահանձնել էին Տրիպոլի: Բացի վերոնշյալ դեպքից՝ ֆուտբոլիստը նախ մեղավոր էր ճանաչվել մարզչի սպանության համար, սակայն 2018 թ. արդարացվել էր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ