Արտաքին 4 տարի առաջ - 11:36 15-11-2021

Քադաֆիի որդին նախագահի թեկնածու է առաջադրվել Լիբիայում

Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, նախագահի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել։ Լիբիայի պատմության մեջ նախագահական առաջին ուղիղ ընտրությունները տեղի կունենա դեկտեմբերի 24-ին։

Ավելի քան 10 տարի առաջ Սեյֆ ալ-Իսլամի հայրը, որը տասնամյակներ շարունակ ղեկավարում էր Լիբիան, տապալվեց և սպանվեց ապստամբության արդյունքում, Արևմուտքի աջակցությամբ իրականացված օդային հարվածներից: Դրանից հետո Քադաֆիի հակառակորդների միջև քաղաքացիական պատերազմը շարունակվեց. Լիբիայի արևմուտքը և արևելքը շարունակում են մնալ տարբեր ուժերի վերահսկողության տակ։ Միայն այս տարի է նրանց հաջողվել պայմանավորվել միասնական կառավարության և ընտրությունների անցկացման շուրջ։

Քադաֆիի որդին, որը համարվում էր նրա աջ ձեռքը և հավանական ժառանգը, հոր տապալումից հետո մի քանի տարի անցկացրել է զինված ջոկատներից մեկում՝ որպես գերի, իսկ Տրիպոլիի դատարանը նրան մահապատժի էր դատապարտել։ Սակայն հետագայում դատավճիռը չեղարկվել է, և Քադաֆի-կրտսերը ազատ է արձակվել: 49-ամյա Սեյֆ ալ-Իսլամն իր առաջադրման մասին հայտարարել է հարավային Սեբհա քաղաքում։

BBC-ն նշում է, որ Քադաֆին ընդունված է լիբիական հասարակության տարբեր շերտերում, սակայն մեծ է նաև նրան որպես հոր վարչակարգի խորհրդանիշ ատողների թիվը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի