Արտաքին 4 տարի առաջ - 20:33 14-02-2022

Բերդիմուհամեդովի որդին առաջադրվել է որպես Թուրքմենստանի նախագահի թեկնածու

Թուրքմենստանի ներկայիս ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Սերդարը, առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Նախագահական ընտրությունները հանրապետությունում տեղի կունենան մարտի 12-ին։ Այս մասին հայտնում է Salam News-ը։

Որոշումն ընդունվել է երկուշաբթի՝ փետրվարի 14-ին՝ Թուրքմենստանի դեմոկրատական ​​կուսակցության իններորդ արտահերթ համագումարին։ Ըստ հրապարակման՝ համագումարի մասնակիցները լսել են Բերդիմուհամեդով կրտսերի ելույթը և պաշտպանել նրա թեկնածությունը։

Այսօր երկրում մեկնարկում է արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին փուլը։ Պետության ներկայիս ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ասել է, որ արդեն երկու տարի է, ինչ հասել է «մարգարեի տարիքին» և պատրաստ է տեղը զիջել երիտասարդներին։

Սերդար Բերդիմուհամեդովը ծնվել է 1981թ.։ Ավարտել է Ս.Ա.Նիյազովի անվան Թուրքմենական գյուղատնտեսական համալսարանը, այնուհետև ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան։ Հետագայում նա զբաղեցրել է արտաքին գործերի փոխնախարարի, Ախալ Վելայաթի ղեկավարի, արդյունաբերության նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնները։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները