Երևան +17°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:40 03-12-2021

Քադաֆիի որդին կընդգրկվի Լիբիայի նախագահի թեկնածուների ցուցակում

Լիբիայի Սեբհա քաղաքի դատարանը որոշում է կայացրել նախագահի թեկնածուների ցուցակում վերականգնել Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամիի անունը, հաղորդել է Al Arabia հեռուստաալիքը։

Մինչ այս Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին բողոքարկել էր երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը, որը մերժել էր նրա թեկնածությունը գրանցել որպես նախագահական ընտրություններին մասնակցի։ ԲԸՀ-ն դա արել էր երկրի ընտրական օրենսդրության երկու հոդվածների հիման վրա, որոնք, ըստ քաղաքական գործչի փաստաբանների, նրա հետ կապ չունեն։

Ավելի վաղ Քադաֆի-կրտսերը որոշել էր առաջադրվել նախագահի պաշտոնում։ Նա համապատասխան հայտարարություն էր ներկայացրել երկրի հարավում գտնվող Սեբհա քաղաքի տարածաշրջանային հանձնաժողով։

Դա տեղի է ունեցել այն բանի ֆոնին, որ տեղի իրավապահներն իբր Քադաֆիի որդու ձերբակալման օրդեր են տվել։ Նրան մեղադրում են «ռուս վարձկանների» հետ կապ ունենալու մեջ։

Լիբիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2021թ.-ի դեկտեմբերի 24-ին։ Մասնակցության համար արդեն 98 մարդ է դիմել։

Ձեզ գուցե հետաքրքրի