Մամուլ 5 տարի առաջ - 08:59 04-09-2021

24-ժամյա ռեժիմով Փաշինյանի անվտանգությամբ են զբաղված եղել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, անցած մի քանի օրերին Տավուշի մարզի իրավապահ ողջ համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում էր: Բանն այն է, որ իր կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված են եղել նրա անվտանգության ապահովմանը:

Տավուշի մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ մարզի իրավապահ համակարգի աշխատակիցները պարզապես ժամերն են հաշվել, թե երբ է Փաշինյանի արձակուրդը ավարտվելու, որ վերադառնա Երևան, իրենք էլ վերադառնան իրենց հիմնական գործառույթներին: Նման վիճակն արդեն «սովորական» է դառնում Փաշինյանի համար, քանզի մեկ անգամ չեն ԶԼՄ-ներն արձանագրել, որ նույնիսկ մեկ օրով որևէ մարզ մեկնելիս նրան անպայման ուղեկցում են համապատասխան կառույցների հարյուրավոր ծառայողներ, որոնց տեղում միանում են տվյալ մարզի բազմաթիվ ուժայիններ, եթե ոչ բոլորը..»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ