Արտաքին 5 տարի առաջ - 17:12 03-09-2021

ԵՄ-ն հայտարարել է թալիբների հետ փոխգործակցելու պատրաստակամության մասին

Եվրամիությունը պատրաստ է համագործակցել «Թալիբան» շարժման հետ, սակայն չի ճանաչի այն քաղաքականապես: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը միջակա մամուլի ասուլիսի ժամանակ՝ ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում:

«Աֆղանստանի ժողովրդին աջակցելու համար մենք պետք է փոխգործակցենք Աֆղանստանի նոր կառավարության հետ, ինչը չի նշանակում նրա քաղաքական ճանաչում: Սա սոսկ օպերատիվ երկխոսություն է»,- նշել է Բորելը:

Նրա խոսքով, երկխոսության բնույթը կախված կլինի Աֆղանստանում մարդու իրավունքների պահպանումից, ինչպես նաև տարհանման և մարդասիրական հասանելիության պայմաններից: Բորելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է վերադարձնել իր դիվանագիտական ​​առաքելությունը Քաբուլ, եթե դեսպանատան աշխատակիցների համար ստեղծվեն անվտանգ պայմաններ:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա