Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:55 31-08-2021

Արթուր Ղազինյանը չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվում էր փոխնախագահի նշանակման հարցը, թեկնածուն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն է:

Հարցուպատասխանի ընթացում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, հարցն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ասեց. «Նոյեմբերի 9-ից սկսած պարոն Ղազինյանն ինձ, մեզ, ՔՊ ներկայացուցիչներին բազմաթիվ անձնական վիրավորանքներ է հասցրել, անհիմն, անպատասխանատու արտահայտություններ է թույլ տվել: Հիմա հարցս՝ դուք իմ տեղը լինեիք, պարոն Ղազինյանին կընտրեի՞ք»:

Գեղամ Մանուկյանն էլ պատասխանեց, որ անձնական վիրավորանքներն ուղղված են եղել կոնկրետ անձի:

«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գտնվել է քննադատության և դատապարտման թիրախում: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ես լինեի՝ ձեր տեղը, չէի ընտրի»,- նշեց Մանուկյանը:

Քննարկումներից հետո «Քաղացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը, իսկ կողմ քվեարկեցին միայն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները:

Նշենք նաև, որ ընդդիմությունը 5 օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու պետք է առաջադրի:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան