Սպորտ 5 տարի առաջ - 23:32 26-08-2021

ՊՍԺ-ն 230 միլիոն եվրո է պահանջում Մբապեի համար

Ֆրանսիական ՊՍԺ-ն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի համար Մադրիդի «Ռեալից» պահանջում է 230 միլիոն եվրո, հաղորդում է SkySport-ը։ Փարիզյան ակումբն արդեն մերժել է «Ռեալի» երկու առաջարկ՝ 160 միլիոն եվրոյի եւ 180 միլիոն եվրոյի չափով։

22-ամյա Մբապեն արդեն երկու անգամ հրաժարվել է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որը նախատեսված է միչեւ 2022թ․ հունիսի 30-ը։ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հաստատել էր, որ Մբապեն ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:

Մբապեն 2017-ին «Մոնակոյից» վարձակալությամբ էր տեղափոխվել ՊՍԺ, որը հետագայում նրա տրանսֆերի համար վճարեց 145 միլիոն եվրո։ Այս ընթացքում Մբապեն փարիզյան թիմում մասնակցել է 174 հանդիպման, խփել 133 գոլ, կատարել 63 գոլային փոխանցում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ