Երևան +21°
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 18:39 23-05-2022

Փո՞ղ, թե՞ երազանքներ. Մբապեի «արածն ու չարածը»

Կիլիան Մբապե. մերօրյա ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկը. մեծ ամբիցիաների և ֆենոմենալ հնարավորություններ տեր մի տղա, ով հայտնվել էր «երկու քարի արանքում»։


Ահա պատանի Կիլիանը, ում երազանքն էր հագնել «արքայական» ակումբի մարզաշապիկը և ներկայացումներ տալ «Սանտիագո Բերնաբեուում», սակայն Մադրիդի բոլոր մուտքերը ֆրանսիացու առջև թերևս առհավետ փակվեցին։ Վերջ։ Նապոլեոնը Մադրիդ չի արշավի։

Ո՞վ, ինչպե՞ս

Մբապեն շատ մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն։ Դրա համար արվեց գրեթե ամեն ինչ. Ֆլորենտինո Պերեսը պատրաստել էր աստղաբաշխական պայմանագիր, ամբողջ Մադրիդը սպասում էր իր նոր աստղին, բայց այսօրվա ֆուտբոլի մեծագույն գործիչները «փոխեցին գետի հունը»։



Կիլիանին մտափոխոխը հենց նա է՝ Նասեր Ալ-Խելաիֆին։ ՊՍԺ-ի նախագահը։ Նախկին թենիսիստ, քաղաքական գործիչ և վերջապես ֆուտբոլային ակումբի նախագահ, ով Մբապեին առաջարկեց այն, ինչ դեռևս ֆուտբոլի պատմության ընթացքում որևէ մեկը ոչ ոքի չի առաջարկել։

Նախ, հատկանշական է, որ ֆուտբոլիստին խոստացվեց անհավանական «համաձայնության» բոնուս՝ տարեկան 100 միլիոն եվրո (մինչև 2025 թվականը)։ Բացի այդ, Կիլիանը կդառնա պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ամսական 4.7 միլիոն եվրո աշխատավարձով։ Հատկանշական է, որ բազում անվանի ֆուտբոլիստներ, մարզիչներ և մարզիկներ այդքան գումար ստանում են տարվա կտրվածքով։

Կանխատեսելի էր, որ հենց փողից, ավելի ճիշտ՝ դրա անկարևորությունից խոսել է հենց Ալ-Խելաիֆին. «Փողն ամենակարևորը չէ Կիլիանի համար։ Իսպանիայում կա ակումբ, որը կարող է մեզնից շատ վճարել...»։ Խոսքը, բնականաբար, «Ռեալի» մասին է։

Մբապեն չէր կարող լռել և փորձեց ուղղակի «չնեղացնել» Պերեսին և մադրիդյան թիմի երկրպագուներին. «Պարոն Ֆլորենտինո Պերես, ցանկանում եմ տեղեկացնել ՊՍԺ-ի հետ պայմանագիրս երկարացնելու մասին։ Շնորհակալ եմ, որ ինձ «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն եք ընձեռել։

Ֆլորենտինո Պերեսը խոսեց և շատ ավելի ազդեցիկ. «Ցավալի է, որ ամեն ինչ այսպես դասավորվեց։ Նրանք կոտրեցին քո երազանքները, որոնք դու մանկուց ունեիր։ Մաղթում եմ քեզ ամենալավը»։

Վերջաբանի փոխարեն

Մտքերի փոխանակումից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ֆուտբոլը պատահականություններ չի սիրում։ Երբ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հաղթեց ՊՍԺ-ին, «սերուցքայինների» երկրպագուները չդիմացան գայթակղությանը և... ծափահարեցին Մբապեին։ Դա թերևս հետք թողեց ֆրանսիացու ներաշխարհում, իսկ որոշում կայացնելուց առաջ թերևս ամեն ինչին հետհայացք է հարկավոր։


Մբապեն ևս մեկ անգամ հասկացրեց բոլորին, որ ֆուտբոլային աշխարհում ամեն ինչ միանշանակ չէ։ Նորին մեծություն ֆուտբոլը փողի պայքար չէ, իսկ տարիները ծնում են նոր երազանքներ...

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
08:53 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ Հրապարակ
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ