Մամուլ 4 տարի առաջ - 08:13 26-08-2021

Ասում է՝ ինչ արել եմ, լավ եմ արել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որտեղ՝ Նիկոլ Փաշինյանը, այնտեղ՝ անկայունություն, այնտեղ՝ բախում, այնտեղ՝ ձախողում: Սա արդեն դարձել է սովորական բան, ընդ որում՝ ոչ միայն վերջին երեք տարում, այլև միշտ, ցանկացած դեպքում: Քանի ժամ Նիկոլ Փաշինյանը զորանոցի վերածված խորհրդարանում ներկայացնում էր կառավարության ծրագիրը ու պատասխանում էր պատգամավորների հարցերին: Իրականում մի քանի ժամ շարունակ նա պարզապես ջուր էր ծեծում: Նրա բոլոր ասածներից միայն մեկ բան էր հասկանալի:

Նիկոլ Փաշինյանն ուղղակի ասում էր՝ ինչ արել եմ, լավ եմ, արել, ինչ էլ անելու եմ, լավ եմ անելու, որովհետև «ժողովուրդն» ինձ քվե է տվել, այսինքն՝ հավանություն է տվել նրան, որ պատերազմում պարտվել եմ, կապիտուլ յացիայի եմ տարել երկիրը, հինգ հազար զոհի պատճառ եմ դարձել, կորցրել եմ Արցախի 75 տոկոսը, ձախողել եմ տնտեսությունը, «ժողովուրդը» հավանություն է տվել նրան, որ հետագայում էլ ցանկացած փաստաթուղթ ստորագրեմ, եթե նույնիսկ դա չի բխի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից:

Հետո Նիկոլ Փաշինյանը պարզապես սադրեց բախում, անձամբ՝ իր թիմակիցներին հասկացնելով, որ ավելի ագրեսիվ չեն հակադարձում ընդդիմադիրներին, ավելի խուլիգանավարի չեն հարձակվում նրանց վրա ու պաշտպանում շեֆի պատիվը, որի մասին ընդդիմադիրներն ընդամենը պարզ ճշմարտությունն են ասում: Արդյունքը երկար սպասել չտվեց, ու այն, ինչ հատկապես այս երկու օրը անում են ՔՊ-ական պատգամավորները, քիչ է ասել, թե ամոթ ու խայտառակություն է: Բայց նրանք ընդամենը կատարածուներ են, այդ ամենը անում է մեկ մարդ, և այդ մեկ մարդու անունը Նիկոլ է: Թեպետ... Երևի ամենամեծ ամոթն ու խայտառակությունը սա չէ: 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերից, այս տարվա հունիսի 20ից ավելի ամոթ ու խայտառակություն դժվար է պատկերացնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել