Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:36 30-06-2023

Ինչ արել եմ, լավ եմ արել, մեկ վայրկյան չեմ փոշմանել. Նարեկ Մալյան

«Ինչ արել եմ, լավ եմ արել, մեկ վայրկյան չեմ փոշմանել, և եթե ժամանակը հետ պտտեի կանեի նույնը: Զղջման մասին նույնիսկ որևէ խոսք լինել չի կարող»,- ասել է հանրային գործիչ Նարեկ Մալյանը՝ իր գործով դատական նիստի ժամանակ:

«Ես ուրախ մարդ եմ և լռելու, և հանձնվելու որևէ միտում չունեմ։ Հայաստանում «մահ դավաճաններին» արտահայտությունից նեղվել է միայն մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Անհասկանալի է, թե ինչ են ակնկալում ինձնից լսել՝ կյանք դավաճաններին, փառք դավաճաններին, ապրեն դավաճանները»,- ասել է նա:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի 17:30:

Հիշեցնենք, որ 2021թ-ի փետրվարի 26-ին Ազգային ժողովի դիմաց տեղի էր ունեցել «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը, ինչից հետո Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու համար:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին