Ուշագրավ բացահայտումներ ՊՆ-ում. ինչ են հայտարարել զինվորներին սնունդ մատակարարողները. Ժողովուրդ
copy image url

Ուշագրավ բացահայտումներ ՊՆ-ում. ինչ են հայտարարել զինվորներին սնունդ մատակարարողները. Ժողովուրդ

Մամուլ 3 տարի առաջ - 08:41 25-08-2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը հանդիպել էր պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման եւ պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները առանձին դեպքերում չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։

Պաշտպանության նախարարը խիստ քննադատության է ենթարկել զինծառայողներին մատուցվող սննդի պատրաստման եւ պահպանման ընթացքում խախտումներ թույլ տված կազմակերպություններին եւ հրահանգել ողջամիտ ժամկետում լիարժեք կերպով վերացնել արձանագրված բոլոր թերությունները։

Բայց այս հաղորդագրությունը խորը արմատներ ունի. մինչ Պաշտպանության նախարարությունը մեղքը բարդում է մատակարարների վրա, իրավապահ համակարգը քրեական գործ է հարուցում մատակարարների անբարեխիղճ գործունեության մասով ու ուշագրավ բացահայտումներ անում: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ իրավապահ համակարգը հարցաքննության է հրավիրել մատակարարներին, նրանք բացատրել են, որ մրցույթ է հայտարարվել, մասնակցել են, այն ապրանքը, ինչը ներկայացրել են ԶՈւ հանձնաժողովին, դա էլ մատակարարվել է բանակ: Այսինքն՝ եթե մատակարարված ապրանքը վատն է եղել, հանձնաժողովը չպետք է ընդուներ:

Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովը ընդունել. կա՛մ ազդեցիկ զանգ է հնչել ԶՈւ-ից, կա՛մ մասնագետներ չեն եղել, չեն հասկացել: Իհարկե, երկրորդ տարբերակը թերեւս բացառվում է: Իրավապահները ԶՈւ հանձնաժողովի անդամների խոսքերը արժանահավատ չեն համարել եւ բանակին սնունդ կամ այլ իրեր մատակարարող ընկերությունների եւ հանձնաժողովի անդամների գործունեության մեջ կոռուպցիոն ռիսկեր են տեսել: Ի դեպ, այս բացահայտման մասին նաեւ հայտնել են Պաշտպանության նախարարությանը, ինչը ենթադրել է տալիս, որ Պն-ում առաջիկայում ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Իսկ թե ովքեր են մատակարարները՝ առաջիկայում։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:10 Թունավոր բևեռացման ճահիճը․ Աննա Հակոբյանն ի՞նչ է բերում Նյու Յորքից
22:00 Բնակարան, ավտոտնակ, 3 մեքենա, 22 մլն ավանդ, 31.9 մլն կանխիկ, 34.2 մլն եկամուտ․ Արփինե Սարգսյանի և ամուսնու ունեցվածքը
17:04 8 ամսական երեխայի հետ մայրը գնալու է բանտ․ դատարանը 3 ամսով կալանավորեց նրան
21:37 Ինչպես է 8 ամսական երեխայի մորը կալանավորելուն արձագանքել տիկին գլխավոր դատախազը. իրավապաշտպան
18:40 8 ամսական փոքրիկը կգտնվի կալանավայրում՝ իր մայրիկի կողքին. սա է մեր «արդարադատությունը»
23:19 Lexus-ի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 3-ամյա աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել
11:18 Հայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն. Նարեկ Կարապետյան
15:40 Թուրքիան ներխուժում է ՀՀ, բայց ՌԴ-ն ու Արևմուտքը դեռ Փաշինյանի հետույքն են գուրգուրում․ Զոհրաբյան
23:47 Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ միասին գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում. փաստաբան
11:45 Ամուսնացած զույգերին զեղչով կտրամադրվեն «համբույրի տեղերը» 

Ձեզ գուցե հետաքրքրի