Ներքին 5 տարի առաջ - 15:24 24-08-2021

Առաջիկա 5 տարիների ընթացքում կառավարությունը 100 %-ով կփոխհատուցի կաթիլային ոռոգում ունեցող տնտեսությունների ջրի վարձավճարը

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարի ոռոգման ոլորտում տեսանելի պրոբլեմներ ենք ունեցել։

«Ոռոգման այն կուլտուրան, որը գոյություն ունի Հայաստանում այսօր, դա 19-րդ դարի կուլտուրա է։ Դա չի կարող գյուղատնտեսության ոլորտում ապահովել զարգացում, չի կարող ապահովել աշխատանքի արտադրողականություն։ Մենք հասկանալով նաեւ, որ կառավարությունը շատ էական դերակատարում ունի այդ կուլտուրան փոխելու հարցում, առաջարկում ենք, որ այն տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, առաջիկա 5 տարվա ընթացքում մենք 100 տոկոսով կփոխհատուցենք նրանց ջրի վարձավճարը»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ համակարգը, որը մենք ունենք, ջուրը վատնող համակարգ է. «Առաջիկա տարիներին ՀՀ քաղաքացիները պիտի ուշադրություն դարձնեն ջրի խնայողության ռեժիմին։ Սա չի նշանակում՝ օգտագործել կենսական կարիքի համար պահանջվածից քիչ ջրային ռեսուրս։ Սա նշանակում է՝ թույլ չտալ ջրային ռեսուրսների վատնում»։

Նիկոլ Փաշինյանը որպես ջրի վատնման օրինակ բերեց ցայտաբյուրները. «Հայաստանում կան ցայտաղբյուրներ, որոնցից ոչ մեկ չի օգտվում։ Եկեք հաշվենք, թե Հայաստանում քանի ցայտաղբյուր կա, որոնք 24 ժամ առանց փականների գործում են։ Մեր ոռոգման համակարգի ամենամեծ պրոբլեմներից մեկը ոռոգման համակարգում կորուստն է։ Մենք 60 տոկոսին մոտ կորուստն ունենք ջրի»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ