Արտաքին 5 տարի առաջ - 12:39 22-08-2021

Պուտինը Բայդենին հայտնել է, որ ԱՄՆ-ն չպետք է լինի Կենտրոնական Ասիայում․ WSJ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 16 -ին Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ նրան կտրականապես հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի Կենտրոնական Ասիայի հետ կապված ցանկացած ծրագրից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Ռուսաստանի այս դիրքորոշումը դժվարացնում է ԱՄՆ-ի համար ուժերի տեղակայումը Աֆղանստանին սահմանակից երկրներում:

Նշվում է, որ Ռուսաստանն այլևս չի ցանկանում ամերիկացիների հետ միասին կարգուկանոն ապահովել Կենտրոնական Ասիայում, ինչպես դա եղել է 10 տարի առաջ: Այժմ Մոսկվայի քաղաքականության վեկտորը բոլորովին այլ է` Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է սահմանել սեփական կանոնները: «Ռուսները շահագրգռված չեն, որ Միացյալ Նահանգները վերադառնա այնտեղ», - ասել է Եվրասիայի գծով Պետդեպարտամենտի նախկին փորձագետ Փոլ Գոբլը:

Այժմ ամերիկացիները ստիպված կլինեն ապավինել Քաթարում և Պարսից ծոցի այլ երկրներում իրենց ավիաբազաներին, ինչպես նաև Հնդկական օվկիանոսում ավիակիրներին, եթե ցանկանում են թռիչքներ իրականացնել դեպի Աֆղանստան: Այնուամենայնիվ, դրանք շատ երկար հեռավորություններ են, ինչը անօդաչու թռչող սարքերի օգտագործումը դարձնում է անարդյունավետ:

Նախկինում ամերիկացիները բազաներ էին օգտագործում Ուզբեկստանում և Ղրղզստանում, սակայն Ռուսաստանին և Չինաստանին հաջողվում էր դրանք փլուզել 2005 և 2015 թվականներին: Աֆղանստանում անօդաչու հետախուզությունն ու հարվածները Թալիբանին այժմ խնդիր է Վաշինգտոնի համար: Ռուսաստանն այլևս չի հավատում, որ ԱՄՆ-ն ի վիճակի է արդյունավետ պայքար մղել գրոհայինների դեմ: «Նրանք չեն հավատում, որ մենք կդառնանք հուսալի պաշտպանություն Կենտրոնական Ասիայում թալիբների ազդեցությունից: Նրանց հիմնական մտահոգությունը իսլամական արմատականներն ու թմրանյութերն են, որոնք գնում են դեպի հյուսիս», - հավելել է Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ