Արտաքին 5 տարի առաջ - 20:58 20-08-2021

Բայդենը 36 ժամ չի պատասխանել Ջոնսոնի զանգերին՝ Քաբուլի անկման օրերին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը 36 ժամ շարունակ փորձել է հեռախոսով կապվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Քաբուլի անկման օրերին՝ օգոստոսի 16 -ին և 17 -ին: Այս մասին գրում է New York Post-ը:

Ջոնսոնը սկսել է զանգահարել Բայդենին երկուշաբթի առավոտյան ՝ օգոստոսի 16 -ին: Սակայն Բայդենը հեռախոսը վերցրել է միայն հաջորդ օրը՝ օգոստոսի 17 -ին, տեղական ժամանակով երեկոյան 17:00-ին և Լոնդոնի ժամանակով 22:00 -ին:

Աֆղանստանի օդանավակայանում այս ընթացքում հուսահատ փախստականները կառչում էին ինքնաթիռի շասսիից, իսկ Բայդենն արձակուրդում էր Մերիլենդ նահանգում գտնվող Քեմփ Դեյվիդ ամառանոցային նստավայրում, նշում է թերթը:

Հաղորդվում է, որ երբ Ջոնսոնին այնուամենայնիվ հաջողվել է հեռախոսազրույց ունենալ Բայդենի հետ, նա Բայդենին հորդորել է «չհրաժարվել Աֆղանստանում ձեռք բերվածից»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ