Ներքին 5 տարի առաջ - 21:49 10-08-2021

Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքից անցել է շուրջ երկու ամիս, սակայն որևէ մեկին ՀՔԾ-ն մեղադրանք չի առաջադրել

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին Լոռու մարզպետարանում ծեծի ենթարկելու դեպքից անցել է շուրջ երկու ամիս, սակայն հարուցված քրեական գործով որևէ տեղաշարժ չկա։ ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին հայտնել է, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին կանչել է մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

Տիտանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Արսեն Տիտանյանը ճանաչվել է որպես տուժող։

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՔԾ-ն տապալել է նաև Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ քրեական գործնի քննությունը։ Ճիշտ է, Մ. Հովսեփյանը ճանաչվել է տուժող, նրա մասնակցությամբ կատարվել դեպքի վայրի զննություն հենց ոստիկանության բաժնում, որի ժամանակ հաստատվել է, որ նրան ծեծել են ոստիկանապետի տեղակալի աշխատասենյակում, սակայն կրկին որևէ մեկի ՀՔԾ-ն մեղադրանք չի առաջադրել, թեև արդեն անցել է մի քանի ամիս։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ