Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 21:38 10-08-2021

Գիտնականները գտել են որոշ հիվանդների մոտ COVID-19-ի ասիմպտոմ ընթացքի պատճառը

Բարսելոնայի համալսարանի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են COVID-19- ի ասիմպտոմ ընթացքի պատճառը որոշ հիվանդների մոտ՝ հրապարակելով իրենց ուսումնասիրությունը Nature Communications գիտական ​​ամսագրում:

Գիտնականները Կառլոտա Դոբանյոյի գլխավորությամբ ուսումնասիրել են, թե որքան երկար են SARS-CoV-2 հակամարմինները մնում բուժաշխատողների արյան մեջ: Փորձի սկզբում մասնակիցների 13.5 տոկոսի մոտ են եղել SARS-CoV-2 հակամարմիններ, իսկ վեց ամիս անց՝ մասնակիցների 16.4 տոկոսի: Հակամարմինների մակարդակը, որոշ բացառություններով, այս ամբողջ ընթացքում կայուն էր:

Գիտափորձի 33 մասնակիցների մոտ հակամարմիններ էին փնտրում այլ կորոնավիրուսների նկատմամբ․ այս վիրուսների ընտանիքում կա 43 տեսակ: Պարզվել է, որ այլ կորոնավիրուսների հակամարմինները պաշտպանում են SARS-CoV-2 վարակի դեպքում և COVID-19- ի ավելի հեշտ ընթացք են ապահովում: