copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:14 04-08-2021

Ինչո՞վ աչքի ընկավ Տիգրան Ավինյանը 3 տարվա ընթացքում

Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանն իշխանափոխությունից անմիջապես հետո ստանձնեց փոխվարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնը, իսկ երեկ հրաժեշտ տվեց այդ պաշտոնին։

Այս 3 տարիների ընթացքում Տիգրան Ավինյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես համավարակի մոլեգնման սկզբնական հատվածում, երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ Տիգրան Ավինյանն էլ հռչակվեց արտակարգ դրության պարեկ։

Այդ պաշտոնում Ավինյանը որոշումներ էր ընդունում, որոնք իրավաբանորեն որևէ ուժ չունեին, քանի որ Սահմանադրությամբ «պարեկ»-ի ինստիտուտն ամրագրված չէ, և նրա որոշումներ էլ չունեին նորմատիվ բնույթ, սակայն իրագործվում էին, իսկ չենթարկվողներն էլ տուգանվում ՀՀ ոստիկանության կողմից։

Արդյունքում ՝ Ավինյանին ու ՀՀ իշխանություններին չհաջողվեց կանխել համավարակի տարածումը, իսկ տուգանքներն այժմ քննվում են վարչական դատարաններում և քաղաքացիների հայցերը բավարարվում են։

Փոխվարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո անմիջապես մամուլում հրապարակում եղավ, որ Տիգրան Ավինյանը չրերի գործարանի հիմնադիր և սեփականատեր է։ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։

Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանում ընկերության հիմնադիրների մասը փակ է, և միայն համապատասխան վճարում կատարելուց հետո է հնարավոր տեսնել ընկերության կանոնադրությունն ու մասնակիցների մասին տեղեկությունները:

Ըստ այդմ՝ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին:

«Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը նախկին փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Ավինյանը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018 թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է։

Այս հրապարակումից հետո Տիգրան Ավինյանն ընդդիմադիր շրջանակների կողմից ստացավ «Չրերի Տիկո» մականունը։ Իր պաշտոնավարման 3 տարիների ընթացքում, ի տարբերություն իր թիմակիցների, Ավինյանն աչքի է ընկել զուսպ և հավասարակշիռ հանրային խոսքով և վարքագծով, սակայն վերջերս նրա կողմից արված մի արտահայտություն իսկական աղմուկ բարձրացրեց։ Հարցին, թե Ադրբեջանն իր զորքերը ՀՀ տարածքից չի հանում և ինչքա՞ն պետք է սպասել, Ավինյանը պատասխանել էր․ « Մենք պետք է սպասենք այնքան, մինչև որ ադրբեջանական զորամիավորումները դուրս գան մեր տարածքից»։

Այն, որ Ավինյանի և Փաշինյանի միջև տարաձայնություններ կան, պարզ դարձավ դեռևս նախընտրական փուլում, երբ իշխանությունները մինչև վերջին ՔՊ-ականին ու քաղծառայողին ներգրավել էին նախընտրական քարոզչության մեջ, սակայն Ավինյանը դրան որևէ մասնակցություն չունեցավ։

Ավինյանի անունը կապվում է նաև մի քանի ծրագրերի չեղարկման հետ, մասնավորապես ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ասուլիսի ընթացքում ասել էր, որ «Հայաստանը Տիգրան Ավինյանի մակարդակով ռեգուլյար ապտակել է՝միանալով Չինաստանի դեմ ույղուրների պրոթուրքական դաշինքին»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան