Արտաքին 5 տարի առաջ - 09:27 04-08-2021

Եվս մեկ մարզիկ հրաժարվել է վերադառնալ Բելառուս

Բելառուս մարզուհի Յանա Մաքսիմովան հայտարարել է, որ չի վերադառնա Բելառուս Տոկիոյի խաղերին իր թիմակից Քրիստինա Տիմանովսկայայի հետ տեղի ունեցածից հետո:

«Տեղի ունեցած բոլոր իրադարձություններից հետո ես չեմ պլանավորում վերադառնալ Բելառուս: Ես ունեմ փոքր դուստր, չեմ կարող վտանգել նրան: Գերմանիայում այժմ ես կարողանում եմ խորը շնչել, լավ քնել: Ես իսկապես ուզում եմ վերադարձնել այն էներգիան, որն ինձ պակասում էր լավ ելույթ ունենալու և Տոկիո հասնելու համար»,- Մաքսիմովայի խոսքերը Instagram-ում մեջբերում է Belarus Sports Solidarity Foundation-ը (BSSF):

2020-ի Ամառային օլիմպիական խաղերում Տիմանովսկայան Instagram-ում քննադատել էր բելառուս մարզիչների որոշումը, որոնք, առանց իր իմացության, նրան գրանցել էին 4x400 մ փոխանցավազքի մրցույթում: Դրանից հետո մարզուհին հայտարարել է, որ իրեն հեռացրել են մրցարշավից և փորձել բռնի կերպով վերադարձնել Մինսկ: Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) տվյալներով՝ մարզուհու հայրենիք վերադառնալը պայմանավորված է նրա «հուզական և հոգեբանական վիճակով»:

Մարզուհին խոստովանել է, որ մտադիր չէ վերադառնալ Բելառուս: Նա օգնության համար դիմել է օդանավակայանի ոստիկանությանը, որից հետո նրան առել են պաշտպանության տակ: Սպասվում է, որ նա օգոստոսի 4 -ին մեկնելու է Լեհաստան:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»