Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 16:08 03-08-2021

Սթիվ Ջոբսի անձնական իրերը վաճառքի են դրվել

PR Auction-ի աճուրդում ցուցադրվել են Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մի քանի անձնական իրեր, գրում է 9to5Mac-ը:

Դրանց թվում է բոմբեր բաճկոն, որում Ջոբսը տեսախցիկից ցույց է տվել միջնամատը՝ սարքավորումների և ծրագրային ապահովման աշխարհի խոշորագույն արտադրող IBM-ի լոգոյի ներքո: Սպասվում է, որ բաճկոնը կվաճառվի 1,8 մլն ռուբլով:

Վաճառքի է դրվել նաև մեկ այլ բոմբեր՝ Wingz World Tour 1989-ը: Դրանում Ջոբսը նոր ծրագրային ապահովում է ներկայացրել Սան Ֆրանցիսկոյում 1989 թվականին: Այն ծրագրվում է վաճառել 44 հազար ռուբլով:

Մեկ այլ լոտ է Apple I-ի բնօրինակը: Համակարգիչը վերականգնվել և աշխատանքային վիճակի է բերվել 2021 թվականի ապրիլին: Դրա սկզբնական արժեքը 3.6 միլիոն ռուբլի է: Վաճառողն ակնկալում է դրա դիմաց վաստակել 33 միլիոն ռուբլի: Վաճառքը կսկսվի օգոստոսի 12-ին: