copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:19 03-08-2021

Քաղաքացիական անձի այցելությունը սահմանը պահող զինվորին բարոյական մեծ խորհուրդ ունի ու շատ ավելի կարևոր է, քան ցանկացած ապրանք, որ հասնում է նրան. Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, որն այսօր զինվորի կարիքներին ուղղված և փախստաններին աջակցող մի շարք նպատակային ծրագրեր է իրականացնում է, ընտանեկան նախաձեռնությունները սկսել է դեռևս 2016 թ.՝ ապրիլյան պատերազմի ժամանակ:

«Ես հիմնականում զորամասների հետ եմ կապ պահպանում, իսկ կինս աշխարհազորայինների և փախստականների հետ է աշխատում: Ինչքան ուժերս պատում է և հանարվորություններս ներում է, օգնում ենք: Գումարային միջոցները հիմնականում թիրախային ծրագրերի միջոցով են հավաքվում: Ոչ մեկի ու ոչ մի կառույցի հետ չենք մրցակցում, ուղղակի զինվորներին ենք հասցնում այն, ինչի պակաս ունեն՝ անձրևանոցներ, ալպինիստական հանդերձանք, վրաններ և այլն: Մոտ 100 մեքենա տարբեր տեսակի ապրանք ենք տարել: Այսինքն այն ամենը, ինչը ինչ-ինչ պատճառներից ելնելով նախատեսված չէ պետական ծրագրերով»,- ասում է Ճաղարյանը:

Ընտանեկան նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր լեռնային գոտիներից մեկում տեղակայված զորամասներից մեկի համար բեռնատար ճոպանուղի է կառուցվել, որը բավականին հեշտացրել է բեռների փոխադրումը բարձրադիր տարածքներ:

«Իրանակում ալպինիստական հանդերձանք կամ գործիքներ չեն տրամադրվում զինված ուժերին, սակայն դրա կարիքը կա: Հայկական բանակը երբեք բարձր գոտիներում ճոպանուղի չի ունեցել բեռ տեղափոխելու համար: Ուստի, ալպինիստների հետ համագործակցելով, մենք կառուցեցինք բեռնատար ճոպանուղի, որպեսզի հեշտացնենք զինվորի գործը: Իհարկե մենք մասնագետներ չէինք, իսկ ճոպանուղի սարքողները Հայաստանի ամենահայտնի զիփլայն կառուցողներն էին, բայց զորամասի ղեկավարության հետ մեր նախաձեռնությունը հասցրինք ավարտին, որն այսօր բավականին արդյունավետ գործում է»,- նշում է Հակոբ Ճաղարյանը:

Հակոբ Ճաղարյանը պատմում է, որ պարբերաբար սահմանային գոտի է գնում՝ փորձելով զինվորի կողքին լինել: «Ընկերներով մի մեքենա ապրանք ենք հավաքում ու հասցնում սահման: Հավատացեք՝ այդ այցերը շատ ավելի կարևոր են, քան ցանկացած այլ բան: Իրականում զինվորն այսօր մեր օգնության կարիքն ունի ու խոսքը միայն նրանց հասցվող ապրանքի մասին չէ: Ցանկացած քաղաքացիական անձի այցը զորամաս ու տեսակցությունը զինվորին բարոյական մեծ խորհուրդ ունի: Ես դա հասկացել եմ դեռևս 2016թ.՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, Թալիշում: Ես վիրահատված ոտքով, երկու հենակներով կնոջս հետ գնացել էի Թալիշ ու, երբ զինվորին հարցրի՝ ինչի կարիք ունեք, ինձ պատասխանեցին՝ այս վիճակով եկել հասել ես ու մեր կողքին ես, էլ ի՞նչի կարիք պիտի ունենանք: Երբ երիտասարդը քեզ հետ նման հասուն ձևով խոսում է, դու հասկանում ես, թե ինչքան պարտավորեցնող է դա: Սահմանը պահող զինվորի համար շատ ավելի կարևոր է դառնում քո ներկայությունն այնտեղ, քան ցանկացած այլ բան, որ տանում ես: Երբ հագիդ կոշիկը հանում ես ու նրան տալիս, քանի որ տվյալ պահին նա ավելի շատ դրա կարիքն ունի, նա գնահատում է քո պատրաստակամությունը ու հարցն արդեն կոշիկը չէ: Իհարկե, մենք միշտ տանում ենք այն, ինչի կարիքը կա, բայց շատ ավելի կարևոր է, որ մենք նրանց կողքին ենք»,- ասում է Ճաղարյանը և հավելում, որ անորոշության մեջ անտրտունջ սահմանը պահող զինվորը պետք է զգա, որ իր մեջին Ազգային Ժողովում նստած պատգամավորները չեն միայն, ովքեր իրենց համար հերթական արտոնություններ են սահմանում, այլ՝ մեզ պես սովորական մարդիկ:

«Աժ-ում իրենց հավելավճարների համար կռիվ են տալիս, որ սուրճի փող ունեն: Այնպիսի հավելավճարներ ու պարգևավճարներ են սահմանում, որոնք շատ ավելին են, քան պայմանագրային զինվորի ու սպայի աշխատավարձը: Զինվորը պետք է վստահություն ունենա, որ սահմանին կանգնած ժամանակ միայն ԱԺ-ի պատգամավորներն ու քաղաքապետարանի ավագանու անդամները չեն նրանց հետևում: Սովորական մարդիկ կան, որ իրենց սեփական մեքենայով մի շարք ապրանքներ ենք տանում ու ասում, որ մենք քո կողքին ենք, զինվոր: Դա է կարևորը»,- վստահեցնում է Ճաղարյանը:

Ներկայումս Ճաղարյանի ընտանեկան նախաձեռնությունների շրջանակում Քաշաթաղի ու Քարվաճառի երեք ընտանիքների համար տուն է կառուցվում: Երկու ընտանիքն արդեն տանիքի հիմնանորոգման աշխատանքներն են ավարտին հասցնում: Քարվաճառցի ընտանիքներից մեկը, որը 6 երեխա ունի և հիվանդ ծեր տատիկ, շուտով հիմնանորոգված տուն կունենա:

«Ես երջանկանում եմ, երբ տեսնում եմ, որ երեխաների դեմքերը օր օրի փոխվում են: Իրենք տեսնում են ապագան, ու դա այն ապագան չէ, որ Նիկոլն էր խոստացել: Դա մեր ընդհանուր ջանքերով կառուցված ապագան է: Վստահ եմ, որ այդ 6 երեխան կմնան Հայաստանում, քանի որ նրանք արդեն հավատում են բարությանն ու անշահախնդիր օգնությանը: Կիսաքանդ տնից տուն ենք կառուցել, և երբ երեխայի աչքերն ու հայացքը փոխվում են, դրանից մեծ երջանկություն չկա: Նրանք լիարժեք աջակցություն են զգում: Հարևաններից մեկը տունն է տվել, որ քնեն, մինչև իրենցը կառուցվի, մյուս հարևանն էլ հող է տվել, որ մշակեն: Դա հավատք է ստեղծում ապագայի հանդեպ, ինչն ավելի կարևոր է, քան ամբիոնից հնչող ցանկացած ելույթ»,- ասում է Հակոբ Ճաղարյանը:

Ամենից շատ դիտված

08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև