Ներքին 4 տարի առաջ - 15:28 24-01-2022

Նախագահի հրաժարականը գույժ է, աղետի ահազանգ, սթափվելու կոչ․ Հակոբ Ճաղարյան

Ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախագահի հրաժարականին։

«Նախագահի հետ համագործակցել սկսել ենք իմ նախաձեռնությամբ, դեռևս վարչապետի խորհրդական նշանակվելու առաջին ամսից: Տեսնելով ինչպես Միացյալ Արաբական Էմիրություններում, այնպես էլ արաբական աշխարհում ընդհանրապես, նրա հանդեպ ունեցած վերաբերմունքը, առաջարկեցի Նախագահին աջակցել ՄԱԷ- կողմից ավիացիայի ոլորտում սահմանված բոլոր արգելքների վերացմանը և արաբական ավիաընկերություններից մեկի հետ համատեղ (ոչ 50/50, ինչպես հիմա, այլ 75(հ)/25(ա) մասնաբաժիններով) ավիաընկերություն ստեղծելու: Ինչի վրա աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թ. Մայիսից:

Նախագահ Սարգսյանը իմ թիկունքն էր, երբ համաձայն նախնական պայմանավորվածության, Բոինգի բարձր ներկայացուցչությունը փոխնախագահ Մյուլենբեկի գլխավորությամբ ժամանել էր Հայաստան, իսկ ավիացիան կործանող թիմի «կարկառունները» ՆիկՕլի ականջին փսփսացել էին, թե Ճաղարյանը ինչ-որ տարածաշրջանային կլերկներիյա բերել: Ու վերջինս «իր պատվից ցածր» համարելով Հայաստանի բյուջեյի 160-ապատիկի չափ տարեկան շրջանառություն ունեցող ավիաշինական գիգանտի վիցե պրեզիդենտին ընդունելը՝ ներկայացուցչության ժամանելուց հետո հրաժարվում էր նշանակված հանդիպումից: Ի վերջո նույն օրն էլ ընդունեց:

Բայց դա հնարավոր դարձավ միայն նրա վստահված անձի միջոցով, ում անունը չեմ տա նրան չվնասելու համար, ինտրիգները չեզոքացնելու միջոցով: Իսկ նախագահը նախորոք նշանակել էր հանդիպումը Բոինգի նույն դելագացիայի հետ, հասկանալով սպասվելիք խայտառակությունը, եթե հանկարծ նրանք անարդյունք ետ դառնային: Նախագահ Սարգսյանը եղել է ֆրանսիական Էրբասի ու իմ միջև կայացած շատ արդյունավետ բանակցությունների հիմքում: Երբ Էրբասից նրա մոտ եկել էին արհեստական ինտելեկտի զարգացման շրջանակներում քննարկումների, իսկ նա` համ հասկացրել էր, որ լավ կլինի օդանավերի վաճառքի բաժնից էլ մարդ լինի, համ էլ հանդիպմանը հրավիրել էր ինձ, իր աշխատակազմի հետ որևէ առընչություն չունեցող վարչապետի խորհրդականին:

Արդյունքում` մոտ 2 ամիս հետո, իմ Էրբաս այցի ընթացքում ես ստացա 8 (!) A-220 նորագույն օդանավերի պայմանագիր առանց կանխավճարի, առանց նախավճարի, 12 տարի մարման ժամկետով, և այնպիսի գնով, որ AirFranc-ի ներկայացուցիչն անգամ նշեց, որ դա իրենց գներից ավելի լավն է: Ես Նախագահի ու իմ հրաժարականների միջև տեսնում եմ շատ զուգահեռներ` երբ փորձում ես ծառայես երկրիդ, բայց հատուկ արվում է քո առաջարկի տրամագծորեն հակառակը: Երբ այլևս չես ուզում կրես էս հակապետականության մասնակցի պիտակը: Երբ տեսնում ես գալիք աղետը, ու ուժերիցդ և իրավասություններիցդ ավել ես անում, իսկ արածդ իրագործելու կոչվածն անում է.... այո, կռահեցիք, ճիշտ հակառակը Նախագահի հրաժարականը գույժ է, աղետի ահազանգ, սթափվելու կոչ

Ես ցավում եմ»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը