Արտաքին 5 տարի առաջ - 20:43 02-08-2021

ԱՄՆ-ի և Բրիտանիայի մեղադրանքները Mercer Street լցանավի վրա գրոհի մասնակցության մեջ անհիմն են․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքները ճապոնական Mercer Street լցանավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեջ անհիմն են և քաղաքականապես պատճաաբանված: Այս մասին օգոստոսի 2-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

Նա մասնավորապես նշել է, որ «մեղադրանքներն առաջադրվում են առանց որևիցե ապացույցների տրամադրման»: Նրա խոսքով՝ հիշյալ երկրները լռություն են պահպանում, երբ ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում Իրանի առևտրական նավերի նկատմամբ Կարմիր ծովում և միջազգային ջրերում, բայց միևնույն ժամանակ բացահայտ քաղաքական կանխակալությամբ անհիմն մեղադրանքներ են առաջադրում Իրանի հասցեին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ճապոնական Mercer Street լցանավը հարձակման էր ենթակվել Արաբական ծովում: Միջադեպի արդյունքում զոհվել են անձնակազմի եկու անդամներ՝ Ռումինիայի քաղաքացի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Իսրայելի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել են, որ Mercer Street լցանավի վրա հարձակման պատասխանատուն Իրանն է։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին