Ուղիղ եթերում մարդիկ տեսան, թե որքան հիմնավոր է հանցագործության մասին մեր հաղորդումը եղել. Արծվիկ Մինասյան
copy image url

Ուղիղ եթերում մարդիկ տեսան, թե որքան հիմնավոր է հանցագործության մասին մեր հաղորդումը եղել. Արծվիկ Մինասյան

Ներքին 3 տարի առաջ - 14:19 30-07-2021

Դատը հետաձգվեց՝ նկատի ունենալով, որ դատարանն ուներ նաեւ այլ նիստեր նշանակված, եւ նշանակվեց օգոստոսի 30-ին ժամը 16.30-ին: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում քննվում էր Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության:

Պահանջվում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով:

«Կարծում եմ՝ ուղիղ եթերում մարդիկ տեսան, թե որքան հիմնավոր է հանցագործության մասին մեր հաղորդումը եղել: Պարոն Մարտիրոսյանն անդրադարձավ հաղորդման երեւի մոտ 10 տոկոսին, ընդհանուր գծերը ներկայացրեց:

Հարցն այն է, որ 32 էջի բաղկացած հանցագործության մասին հաղորդումը , որը ներառում է 3 տասնյակից ավելի կոնկրետ փաստեր եւ դրանց վրա հիմնված համակարգային վերլուծություն, եւ այդ վերլուծությունը անկողմնակալ հետեւողի մոտ ողջամիտ հետեւության է բերում, որ իսկապես գործ ունենք պետական դավաճանության հետ, որն արտահյայտվել է մեր թշնամիներին օգնելուն ուղղված գործողությունների տեսքով՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ բազմաթիվ այլ պետական պաշտոնյաների, ինչպես նաեւ պաշտոնական լիազորությունների անցում, որի արդյունքում Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախը հայտնվել են նման անդառնալի կորուստների առջեւ»-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, դատախազությունը ցուցաբերել է անգործություն, որովհետեւ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի դատախազությունը եւ նախաքննական մարմինները պարտավոր էին կամ քրգործ հարուցել, կամ մերժել, կամ ուղարկել ըստ ենթակայության:

«Դրանցից որեւէ մեկը չի արվել: Ավելին, աղճատելով բողոքի տրամաբանությունը, համակարգվածությունը, դրանից առանձնացնելով ընդամենը 2 դրվագ, դատախազությունը փորձել է պատասխանել, թե իբր կցել է այլ քրեական գործի շրջանակներում քննությանը, մինչդեռ մեր պահանջը չի եղել այդ դրվագներով որեւէ կոնկրետ այլ քրգործի շրջանակներում քննություն իրականացնելը: Այլ կոնկրետ փաստով մեղադրանք առաջադրելու պահանջ ենք դրել՝ պետական դավաճանություն, պետական լիազորությունների անցում: Ես վստահ եմ, որ այս քրգործը հարուցելու դեպքում ի հայտ կգային նոր փաստեր, որով Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմի վարման հարցում այս անձանց մեղավորությունը նույնպես կհաստատվեր:

Հուսանք, որ ի վերջո, այդ քրեական գործը կհարուցվի»,-ասաց Մինասյանը:

Ամենից շատ դիտված

19:00 Գորտերն ու շերեփուկները ջրի մեջ վխտում են. Կաթնաղբյուրի բնակիչ
11:54 600 ուսանողի տեղ չկար. ՇՊՀ-ում կարմիր ու կապույտ դիպլոմով շրջանավարտների միջև ջոկողություն են դնում
12:07 ՀՅԴ-ականներն Էրդողանի պատվերով են ձերբակալվում. Փաշինյանը նրա միջոցով է ուզում իշխանությունը պահել
09:09 Հող չկա․ կաթողիկոսափոխության արշավը փակուղի է մտնում
20:00 Հայ դավաճաններ. Խաչիկ Մուղդուսիի պատիժը՝ իր իսկ ղեկավարների կողմից
20:30 Դաժան մոտեցում է․ Աստված տա՝ ինչ-որ մեկն էլ իր հղի կնոջ նկատմամբ տենց վարվի․ հարցում
17:17 ՔԱԿ-ը պարզաբանում է, թե ինչու են ադրբեջանական ինքնաթիռները թռչում Սյունիքի վրայով
14:52 Ուկրաինան hարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին, որտեղ պարապմունքներ էին անցկացվում
22:00 3 անշարժ գույք, 2 մեքենա, 24.4 մլն կանխիկ, 20 հազար դոլար նվիրատվություն, 29 մլն եկամուտ. Նարեկ Մկրտչյանի և ծնողների ունեցվածքը
18:00 Որն է կյանքի իմաստը, մահից հետո կյանք կա՞. Թեթև զրույց