Ներքին 1 տարի առաջ - 15:32 03-07-2025

Նախագիծն ուղիղ միջամտություն է իրավապահ մարմինների աշխատանքին․ Արծվիկ Մինասյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության» մասին։

«Այսօր ժամը 17։00 կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին»,- հայտնեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները հայտնեցին, որ չեն մասնակցի ՔՊ-ի նախաձեռնած արտահերթ նիստին։

«Այդ նախագիծը ոչ միայն անընդունելի է իր կեղծ տեղեկությունների առումով, այլ ուղիղ միջամտություն է իրավապահ մարմինների աշխատանքին, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի նախագծի քննարկմանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Հայկ Մամիջանյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը իշխանության կազմակերպած քարոզչական շոուներին չի մասնակցում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ