Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:43 14-06-2024

Մանդատների հարցը մեր օրակարգում է, բայց մեզ որևէ մեկը չի կարող դա պարտադրել. Արծվիկ Մինասյան

Մենք միշտ ենք ասել, մանդատներ վայր դնելը մեր օրակարգում եղել է, կա, լինելու է, բայց մենք իշխանության ցանկություններով չենք շարժվելու։
Այս մասին ԱԺ բրիֆինգների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը

«Իշխանությունն ինչո՞ւ է ուզում դա հետևողականորեն քարոզել։ Ակնհայտ է, որ ցանկացած ընդդիմություն ուզում է արտահերթ ընտրություններ, մենք ուզում ենք դա առանց Նիկոլի՝ թեկուզ ԺՊ-ի առկայության։ Եթե իշխանությունը ցանկանում է, այնուամենայնիվ, առաջանա այդպիսի իրավիճակ պարզ է չէ՞, որ 107-ից 72 մանդատների տիրապետող ուժը հենց դրեց մանդատները, այդ ԱԺ-ն պետք է լուծարվի, ինչո՞ւ իրենք չեն գնում այդ քայլին»,- ասաց նա։

Ըստ Մինասյանի՝ իրենք օրակարգ են բերում այս հարցը, որովհետև իրավական որևէ սահմանափակում չկա, որ շարունակեն իրենց ապազգային գործունեությունը։

«Ներկայումս տեղամասային հանձնաժողովների ութ անդամներից 4-ի նշանակումը վերապահված են ընդդիմադիր խմբակցություններ ունեցող ուժերին և եթե այդ խմբակցությունները չկա,ն ամբողջ 100 տոկոս տեղամասային հանձնաժողովների անդամները նշանակվելու են ընտրատարածքային հանձնաժողովների կողմի,ց որոնք ձևավորվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որն այսօր գտնվում է իշխանության ձեռքում»,- բացատրեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը ամպագոռգոռ հայտարարություն է անում, բայց երբ ընդդիմադիր պատգամավորները ներկայացնում են տեսակետներ, իրենք չեն կարողանում այլ բան անել, կամ դիմել բռնության և իրենց կայքնը հեշտացնելու համար իրենց ձեռք է տալիս, որ այստեղ ընդդիմություն չլինի, կամ ստանալ այնպիսի ընդդիմություն, որ իրենց գրպանում է գտնվում։

«Մանդատների հարցը կա, մեր օրակարգում է ,որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել այդ գործողությանը գնալու, մենք գնալու ենք, երբ համոզված լինենք, որ այս իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ չի կարողանալու օգտագործել իր վարչական, նյութական, կարմիր «բանտիկով» մուրճերը, որ հերթական անգամ վերարտադրվի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ