Ներքին 2 տարի առաջ - 14:25 25-01-2024

Չի կարող Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ արգելվել որևէ անձի մուտքը Հայաստան. Արծվիկ Մինասյան

«Արդյոք մենք այն պատրանքների մեջ ենք, որ քաղաքական իշխանությունը չի փորձի ճնշման լծակներ օգտագործել, ո՛չ, ամենևին: Ես համոզված եմ, որ այսօրվա քաղաքական մեծամասնությունը՝ իր գործադիր իշխանության ղեկավարով, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի այս իրավական լուծումը չեղարկվի»: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի կայացրած որոշմանը, որը պարտավորեցնում է ԱԱԾ-ին հանել Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի անունները անցանկալի անձանց ցուցակներից:

Մասիս Աբրահամյանի և Մուրադ Փափազյանի Հայաստան մուտքի արգելքը նրանց իրավունքի ոտնահարում համարելով, Արծվիկ Մինասյանն ասաց. «Չի կարող Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ արգելվել որևէ անձի Հայաստան մուտքը, առավել ևս այն անձի, որը քաղաքական իր ընդդիմախոսությամբ հստակ ցույց է տալիս իր վերաբերմունքը Հայաստանի դավաճանական իշխանության նկատմամբ: Եթե դուք այդ հիմնավորմամբ եք արգելում երկիր անձի մուտքը, նշանակում է՝ հստակ քաղաքական հետապնդման եք ենթարկում»:

Անդրադառնալով դատարանի կայացրած որոշմանը՝ պատգամավորը հավելեց. «Փառք Աստծո, դատարանը այս գործով զերծ մնաց քաղաքական որոշման կայացումից, մնաց բարձր իրավական պրոֆեսիոնալիզմի դաշտում»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում