Արտաքին 5 տարի առաջ - 20:59 27-07-2021

Վրաստանում հորդառատ անձրևները զանգվածային ավերածությունների ու սողանքների պատճառ են դարձել

Վրաստանում հորդառատ անձրևներից հետո գետերում ջրի մակարդակը բարձրացել է, ինչը հրանգեցրել է ջրհեղեղների, սողանքների, ճանապարհների ու կամուրջների ոչնչացման: Այս մասին, «Նովոստի-Գրուզիա»-ի հաղորդմամբ, հայտարարվել է երեքշաբթի օրը՝ հուլիսի 27-ին:

Այսպիսով, Խոբի քաղաքապետարանի երեք գյուղերում ջուրը լցվել է բակեր, փողոցներ և գյուղատնտեսական նշանակության հողեր:

Քութաիսիի մոտ՝ Ցխալտուբո-Ցագերի-Լենտեխի ճանապարհի հատվածում, ճանապարհն ավերվել է:

Նաև անձրևների պատճառով Ալպանա-Ցագերի ներքին երթուղու յոթերորդ կիլոմետրում ակտիվացնել են նաև սողանքները: —Ճանապարհի այս հատվածում արգելվում է երթևեկությունը տրանսպորտի բոլոր տեսակների համար:

Սվանեթիում Ցխենիստսկալի գետը դուրս է եկել ափերից և ավերել Սակդարի գյուղի մոտակայքում գտնվող կենտրոնական ճանապարհի մոտ 50 մետր տարածքը: Վնասվել է Լենտեխի գյուղը երեք համայնքների հետ կապող կամուրջը:

Նաև հորդառատ անձրևների պատճառով Ինգուրի գետում ջրի մակարդակը բարձրացել է: Ջրհեղեղը խարխլել է երկաթբետոնե կամրջի հիմքը Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի մայրուղու 165-րդ կիլոմետրում:

Իսկ Բաթումիում տեղատարափ անձրևներից հետո ջուրը հեղեղել է բնակելի շենքերի բակերն ու առաջին հարկերը: Մի քանի ժամվա ընթացքում ջրհեղեղի մասին ավելի քան 150 հաղորդում է ստացվել քաղաքաբնակներից: Բացի այդ, հեղեղվել է ավելի քան 100 խաչմերուկ՝ խափանելով երթևեկությունը:

Ջուրը հեղեղել է մի քանի բնակելի շենքերի առաջին հարկերը, վնասել կենցաղային տեխնիկան։ Աշխատանքներ են տարվում տարածքից ջուրը հանելու ուղղությամբ, ջրահեռացման համակարգերը մաքրվում են:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ