Ներքին 5 տարի առաջ - 20:54 27-07-2021

Ոչ մի գործ չի քննվում օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից․ փաստաբան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

«Շնորհավորում եմ բոլորիս...

ՀՀ դատական համակարգում դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների /իրական անդամների/ գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ...

Այժմ էլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ կոչեցյալը, հիմք ընդունելով ԲԴԽ գրությունը որոշել հանցագործություն կատարել և միջամտել դատավորների միջև գործերի բաշխման ծրագրին և իր քմահաճույքով, մեկ ստորագրությամբ քրեական գործեր քննող դատավորներ է նշանակում...

Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ Պետիկի տղա Արթուրը մակագրող համակարգիչը վազելով է տարել իր առաջնային գործատուին՝ ԱԱԾ, բայց էն, որ էս հանցավոր խմբակի գործունեության պատճառով առնվազն Երևան քաղաքում ոչ մի գործ /քաղաքացիական թե քրեական/ չի քննվում օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից, դա փաստ է...

Հ. Գ. Փաստորեն ստացվում է, որ իրենք իրենցով հայցն ու քր. գործը հորինում են, քննում են, կալանավորում են, վերջում էլ իրենք դատավճիռ են կայացնելու ու ասեն թե բա հա արդարադատություն իրականացավ...»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում