Ներքին 5 տարի առաջ - 22:04 22-07-2021

Դա որևէ ձևով չի նվազեցնում նրա պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկախ այն հանգամանքից, թե Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն կտան, թե ուղղակի տուն կուղարկեն, դա որևէ ձևով չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար։

2020 թվականի պատերազմից 7 ամիս անց, շուրջ 100կմ սահման անպաշտպան թողնելը, անհրաժեշտ անվտանգային միջոցառումներ չիրականացնելը, ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը կրող պաշտոնյաների նկատմամբ առ այս պահը համապատասխան ընթացակարգերով իրավական գործընթաց չեն սկսել։

Վարչապետը, պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մինչև հիմա նույնիսկ չեն պարզաբանել, թե ինչու է մեր սահմանը եղել անպաշտպան և ինչո՞ւ որևէ մեկը դրա համար՝ իրենցից սկսած, պատասխանատվություն չի կրել»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի