Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 22:12 22-07-2021

Նշվել են այն մթերքները, որոնցից արժե հրաժարվել հանուն երկարակեցության

BMJ բժշկական ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հինգերորդ մահվան դեպքը տեղի է ունենում սխալ սննդակարգի պատճառով: Գերոնտոլոգները նշել են այնպիսի կերակուրներ և խմիչքներ, որոնք բացասաբար են անդրադառնում կյանքի տևողության վրա:

Ալկոհոլը իմունադեպրեսանտ է, ինչը վտանգավոր է դարձնում այն ​​տարեց մարդկանց համար, որոնց իմունային համակարգը սկսում է վատ գործել։ Այն նաև մեծացնում է լյարդի և սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը: Ալկոհոլը բարձրացնում է արյան ճնշումը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կապ կա մեծ քանակությամբ նրբերշիկ, երշիկեղեն, խոզապուխտ, բեկոն և այլ վերամշակված միս ուտելու և մահվան վտանգի աճի միջև: Իր հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երշիկները, նրբերշիկները և բեկոնը դասակարգում է որպես քաղցկեղածին մթերքներ:

Շաքարն ազդում է ինչպես դեմքի, այնպես էլ ընդհանուր առմամբ մարմնի ծերացման վրա: Առաջանում է այսպես կոչված գլիկացիա (սա շաքարի համադրություն է սպիտակուցների հետ): Մաշկաբանների բրիտանական ասոցիացիան ասում է, որ կնճիռների տեսքով գլիկացիայի տեսանելի հետևանքները սովորաբար արտահայտվում են 35 տարեկանից բարձր կանանց մոտ: Ըստ սննդաբանների, արյան մեջ գլյուկոզայի քրոնիկ բարձր մակարդակը բերում է նաև կոգնիտիվ գործառույթների արագ անկման: