Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 17:58 22-07-2021

Ադրբեջանն արգելում է հայ հոգևորականներին և ուխտավորներին Դադիվանք մտնել

Հայ հոգևորականներին Ադրբեջանն արդեն 3 ամիս է՝ արգելում է մուտք գործել Դադիվանք։ Արգելված է անգամ վանական համալիրի տարածքը մտնել։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Դադիվանքի հոգևոր սպասավոր Տեր Ներսես աբեղա Հարությունյանին:

Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշել է, որ Ադրբեջանի պատճառաբանությունները հիմնավորված չեն. «Մշտապես տարբեր պատճառաբանություններ են, որոնք այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ Պանդեմիա, քանդված ճանապարհ. հիմա ուղղակի ասում են՝ ոչ ու վերջ»։

«Դադիվանքը այլ պամաններում է գտնվում, քան Հայ առաքելական եկեղեցու որևէ այլ վանք, այնտեղ կենցաղային խնդիրներ կան։ Երբ առողջական կամ կենցաղային պայմաններից ելնելով մեզնից որևէ մեկը կամ երկուսը փորձում ենք դուրս գալ վանքից՝ այդ հարցերը շտկելու, այստեղ է խնդիրն առաջանում։ Արգելք կա և՛ դուրս գալու, և՛ ներս մտնելու հետ կապված։ Միտումնավոր մի իրավիճակ է ստեղծվում, որպեսզի այնտեղ հայ հոգևորական չլինի»,- ասել է Տեր Ներսես աբեղա Հարությունյանը։

Դադիվանքը զրկվել է նաև իր ուխտավորներից. մայիսից նրանց մուտքն էլ է Ադրբեջանն արգելել՝ կրկին առանց հիմնավորման։

Հիմա Դադիվանքի հոգևորականները Գանձասարում են։ Ռուսական կողմը բանակցությունների մեջ է, որպեսզի հոգևորականները կարողանան վանք մտնել։

«Սպասում ենք ամեն վայրկյան, որ ռուս խաղաղապահները կարողանան համաձայնություն ձեռք բերել ադրբեջանցիների հետ, և մենք վերադառնանք Դադիվանք»,- պատմել է Տեր Ներսես աբեղա Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի