Հիմա Հայաստանում «միապետության» դրսեւորումներն ավելի ուժեղ են, քան երբեւէ. Առավոտ
copy image url

Հիմա Հայաստանում «միապետության» դրսեւորումներն ավելի ուժեղ են, քան երբեւէ. Առավոտ

Մամուլ 3 տարի առաջ - 11:38 22-07-2021

Կա հայտնի պատմական օրինաչափություն. չնայած հեղափոխությունները, զուտ կարգախոսների մակարդակով, «համընդհանուր երջանկության» փաթեթի մեջ նպատակ են դնում նաեւ անձնիշխանության տապալումը, դրանց արդյունքում, ի վերջո, հաստատվում է մեկ անձի իշխանություն: Ամենահայտնի օրինակներն են Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը՝ իրենց Կրոմվելով, Նապոլեոնով եւ Ստալինով: Իհարկե, դա պատահում է նաեւ ավելի փոքր երկրներում եւ, համապատասխանաբար, ավելի փոքր տրամաչափի քաղաքական գործիչների հետ:

Հեղափոխություն կատարած զանգվածը կարիք ունի բնականոն, հանդարտ կյանքի, որի ընթացքում ակնկալում է, որ կիրականացվեն իրենց իղձերը: Մեծամասնության իղձերի շարքում միանձնյա ղեկավարության վերացումը եւ ժողովրդավարությունն ընդհանրապես չկա: Եթե խոսենք հեղափոխական զանգվածի ոչ նյութական պահանջների մասին, ապա կարելի է ասել՝ մարդիկ ուզում են, որ հարգվի իրենց մարդկային արժանապատվությունը, որ իրենց չկեղեքեն, իրենց սեփականությանն ապօրինի չտիրանան եւ ընդհանրապես հանգիստ թողնեն: Իսկ ինչպիսին կլինի քաղաքական ռեժիմը, եւ արդյոք երկրի առաջին դեմքը կոլեկտի՞վ, թե՞ միանձնյա ղեկավարության ջատագով է, դա քաղաքացիների մեծամասնության համար չորրորդական հարց է:

Կարծում եմ, բոլոր դիտողունակ մարդիկ կհամաձայնեն, որ հիմա Հայաստանում «միապետության» դրսեւորումներն ավելի ուժեղ են, քան երբեւէ. երկրի նախորդ ղեկավարներից ոչ մեկն այնպիսի հնարավորություն չուներ միանձնյա որոշումներ ընդունելու, որքան դա կարող է անել Փաշինյանը:

Իհարկե, առաջ նույնպես ամենաշատը գնահատվում էր անձնական նվիրվածությունն առաջին դեմքին, բայց համաձայնեք, որ, օրինակ, արտգործնախարար Վարդան Օսկանյանը կամ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնուրույն մտածող մարդիկ էին, էլ չխոսենք Տեր-Պետրոսյանի զինակիցների մասին: Հիմա ինչ-որ բան մտածել կամ առաջարկել բացարձակապես պետք չէ. Փաշինյանը, միեւնույն է, իրենը կանի. միակ բանը, որն անհրաժեշտ է, հեղափոխական բանաձեւերը կրկնելն է՝ ընդ որում, որքան «քառակուսի» եւ դոգմատիկ եղանակով է դա արվում, այնքան լավ: Բոլոր պաշտոններում, այդ թվում՝ Ազգային Ժողովում, մարդիկ նշանակվում են այդ սկզբունքով:

Սամվել Բաբայանը պաշտպանության նախարար, ըստ ամենայնի, չի նշանակվի, որովհետեւ այնքան էլ չի համապատասխանում այդ պահանջներին: Իսկ եթե նշանակվի Արշակ Կարապետյանը, դա էլ է միանգամայն բացատրելի. Ապրիլյան պատերազմի ժամանակ որպես ԶՈւ հետախուզության պետ իրեն, մեղմ ասած, անհաջող դրսեւորած գեներալը, խնդիրներ ունի «նախկինների» հանդեպ, տվել է այս իշխանությանը ձեռնտու ցուցմունքներ եւ դարձել ներկայիս «արքունիքի» համար շատ ցանկալի անձնավորություն: Եվ հակառակը՝ Հայկ Մարությանը, որը չի ձախողվել որպես Երեւանի քաղաքապետ (կարելի է նրա աշխատանքը գնահատել «3+»), սկսել է ձեռք չտալ: Միապետական տրամաբանությամբ, ավելի լավ է՝ ձախողվեր եւ շարունակեր խոսել «սեւերի» եւ «սպիտակների» մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:10 Հայաստան միջուկային վառելիքի թափոններ չեն տեղափոխվում. ՇՄ նախարարություն
11:27 Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az
09:30 Փաշինյանի չհայհոյելու առաջարկի պատճառը վախն է, ռեալ վտանգ կա
09:17 Բաքուն չեղարկել է ՌԴ փոխվարչապետի այցը՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ենթադրյալ սպանությունից հետո
10:43 Այսօր կիրակի է, ու Միքայել Սրբազանը պետք է կիրակնօրյա պատարագ վարեր, բայց մանր վրեժխնդիրը նրան կալանավորել է
12:10 Թղթակիցն ի ցույց է դրել ամենալպիրշ ու տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը. տեսանյութ
09:49 Փաշինյանը օրենքով և ոչ մի այլ կերպ իրավունք չունի մտնել հոգևորականներ-Աստված հարաբերությունների արանքը
10:08 Թուրքերը չեն հանգստանում. ինչու է թուրքական մամուլը «հետապնդում» Սպերցյանին
09:57 Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար, որ գան, հիմնվեն ու մզկիթ սարքեն
21:30 Գերագույն խելագարին հասել է ժողովրդի երեկվա մեսիջը. քահանա