Մամուլ 5 տարի առաջ - 09:17 22-07-2021

Վաղարշակ Հարությունյանի «տակը ՊՆ-ում փորել են». ազատման մանրամասները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է հրաժարական տվել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Մեր տեղեկություններով՝ Պն-ում վերջինիս հեռանալը բավականին տարօրինակ ու զարմանալի են ընդունել, քանի որ վերջին ամիսներին, շաբաթներին Վաղարշակ Հարությունյանի մտերիմները երբ հարցրել են, թե կա խոսակցություն, որ նրան ազատելու են եւ փոխարինեն Կարապետյանով, վերջինս պնդել է, թե անիմաստ խոսակցություններ են, եւ նման բան չկա:

Ու մինչ նրա մտերիմները զարմացած են ու դեռ չունեն կարեւոր հարցի պատասխանը, թե ինչու նրան ազատեցին, ՊՆ-ում այլ խոսակցություններ են պտտվում: Մասնավորպես, Վաղարշակ Հարությունյանի ազատումը, կարծում են, պատահական չէ, քանի որ իշխանությունները Արշակ Կարապետյանին պատահական չէին ուղարկել ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, այլ նախապես՝ ընտրություններից առաջ, հստակ որոշված է եղել, որ երբ ընտրութունները հաջող ավարտվեն, Արշակ Կարապետյանը նշանակվելու է պաշտպանության նախարար:

Լուրեր կան, թե Վաղարշակ Հարությունյանի գործունեության մասով այնքան բան են հասցրել ՀՀ վարչապետին, պնդել, որ նա չի կարողանում կառավարել, չի դիմակայում տարածաշրջանի մարտահրավերներին, որ իշխանությւններն էլ որոշել են նրան փոխել: Ասել է թե՝ Վաղարշակ Հարությունյանի «տակը ՊՆ-ում փորել են», ու բանը հասել է ազատմանը: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն նա ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին ու նամակներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում