Արտաքին 5 տարի առաջ - 15:28 28-05-2021

ՌԴ պաշտպանության նախարարը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ

Ուրբաթ օրը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և նրա հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի աշխատանքային հանդիպումը, որի ժամանակ նրանք քննարկել են առկա բոլոր սուր խնդիրները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

«Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցեր, կապված Արցախում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, և , իհարկե, այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները»,-ասել է Շոյգուն:

«Այսօր մենք կքննարկենք համագործակցության մեր բոլոր ուղղությունները, որոնք, իմ կարծիքով, շատ հաջող զարգանում են»,-իր հերթին նկատել է Հարությունյանը:

Բացելով հանդիպումը՝ Շոյգուն նշել, որ Ռուսաստանը և Հայաստանը ուժեղացնում են ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ շրջանակներում:

«Մեր զինված ուժերի միավորված խմբավորման ստեղծման, ինչպես նաև հավաքական անվտանգության Կովկասօ տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագրերը հաջողությամբ իրականացվում են: Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցիչն է նաև Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, ինչը մենք համարում ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Շոյգուն շնորհավորել է Հարությունյանին և ողջ հայ ժողովրդին պետական տոնի` Հանրապետության օրվա առթիվ: «Ես ուզում եմ շնորհավորել ձեզ ազգային տոնի առթիվ, որն այսօր նշում է ողջ հանրապետությունը, և որ դուք այսօրը հնարավորություն գտաք գալ Մոսկվա: Սա խոսում է այն մասին, որ մեր երկրների միջև հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են և մենք շարունակում ենք զարգացնել և խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը»,-ասել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ հայկական բարձր մակարդակի ռազմական պատվիրակություններն ավանդաբար մասնակցում են Ռուսաստանի ՊՆ նշանակալից իրադարձություններին: «Ուրախ կլինենք տեսնել ձեզ Մոսկվայի IX միջազգային անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա հունիսին»,-ասել է նա:

«Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին Միջազգային բանակային խաղերին և «Բանակ -2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին»,-նշել է Շոյգուն:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին