Մամուլ 5 տարի առաջ - 08:03 20-07-2021

Ոչ միայն համայնքապետների, այլ նաև գործարարների․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին իշխանությունները իրավական գործիքակազմով ճնշումներ են կիրառում այն համայնքապետների (հատկապես Սյունիքի) նկատմամբ, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն. քրեական գործեր, ձերբակալություններ, կալանք: Սակայն ճնշումների շրջանակը սրանով չի սահմանափակվում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, բացի «անհնազանդ» համայնքապետներից, ներկայումս իշխանության թիրախում են հայտնվել նաև բիզնես շրջանակների տարբեր ներկայացուցիչներ, որոնք չեն սատարել իշխանություններին, առավել ևս՝ ընդդիմադիր կեցվածք են ունեցել։ Մենք տեղեկություն ունենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք մարզերում ամենատարբեր պատճառներով բերման են ենթարկվել մի շարք գործարարներ։ Ավելին, նրանցից ոմանք նույնիսկ կալանավորվել են:

Ընդ որում, պատճառները, մեր աղբյուրների փոխանցմամբ, մեծամասամբ արհեստական են ու ոչ մի իրավական հիմք չունեն, այսինքն, հիմնականում քաղաքական բնույթ ունեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում