Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 20:57 19-07-2021

Թուրքիայի ԱԺ նախագահը դատապարտել է գլխաշորով կանանց մասին ԵՄ դատարանի վճիռը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Մուստաֆա Շենթոփը անարդար է համարել Եվրամիության արդարադատության դատարանի որոշումը գլխաշորով կանանց վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նրա խոսքով՝ ԵՄ դատարանի որոշումը խախտում է մուսուլմանների հիմնարար իրավունքներն ու ազատությունները և խոչընդոտ կարող է հանդիսանալ հասարակական խաղաղության, տարբեր կրոնի ներկայացուցիչների՝ կողք կողքի ապրելու և կրոնական խտրականության կանխարգելման համար։

Նշենք, որ ավելի վաղ Եվրամիության արդարադատության դատարան էին դիմել երկուա մուսուլման կանայք, որոնց գործատուները արգելել էին աշխատավայրում գլխաշոր կրել։ Դատարանը վճռել էր, որ որոշակի պայմաններում գործատուները կարող են պահանջել աշխատակիցներից՝ չկրել կրոնական կամ քաղաքական տեսակետներ արտահայտող սիմվոլներ, տվյալ դեպքում՝ մուսուլմանական գլխաշորեր։

Եվրադատարանն առաջնորդվել է այն սկզբունքով, որ գործատուները ցանկանում են իրենց հաճախորդներին ներկայանալ չեզոք դիքերից՝ առանց որևէ կրոնական, քաղաքական կամ այլ նախասիրություն ցուցադրելու կամ պարտադրելու։ Հետևաբար որոշումը տարածվում է ոչ միայն մուսուլմաննեերի, այլ ընդհանրապես բոլոր կրոնների ներայացուցիչների վրա։ Հայտնի է նաև, որ դատարան դիմած կանանցից մեկի գործատուն ավելի վաղ արգելել էր մեկ այլ աշխատակցի՝ խաչի տեսքով կախազարդ կրել աշխատավայրում։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ