Ուղիղ եթեր
Արարատի մարզում արագիլների 60%-ն աղտոտված է․ NABU
copy image url

Արարատի մարզում արագիլների 60%-ն աղտոտված է․ NABU

Ներքին 3 տարի առաջ - 23:11 16-07-2021

Արարատի մարզի արագիլների գրեթե 60%-ը աղտոտված են: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը: «Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին»,- ահազանգում են NABU-ից: NABU-ն 2020թ-ից իրականացնում է արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլների քանակը:

Ներկայումս ուսումնասիրություններ են կատարվում նաև Արմավիրի մարզում: ԷկոԼուրի հետ զրույցում NABU-ի աշխատակիցը հայտնեց, որ իրենց աշխատակիցները շրջայցեր են կատարել ու կատարում Արարատի և Արմավիրի բոլոր այն համայնքներում, որտեղ արագիլների բներ կան՝ հաշվառելով, թե որ համայնքում քանի բույն կա, քանի արագիլ, արդյոք մաքուր են դրանք, թե կեղտոտ, ինչ տարիքի: «Ավելի մանրամասն ինֆոգրաֆիկայի կամ վերլուծության տեսքով կհրապարակենք ավելի ուշ: Երբ Արմավիրի մարզում ավարտենք աշխատանքներն ընդհանուր վերլուծություն կներկայացնենք»,- նշեց աշխատակիցը: Վերջինս տեղեկացրեց, որ հաշվառման աշխատանքներից բացի այս պահին նաև արագիլների փրկարարական աշխատանքներ են իրականացնում: «Եթե մեզ ահազանգ է գալիս, որ բնից ընկած արագիլ կա կամ չի կարողանում թռչել, մեր աշխատակիցները գնում են ահազանգի հետքերով, տեսնում են՝ ինչ վիճակում է թռչունը: Եթե չի կարող բնության մեջ մնալ, տեղափոխում ենք Երևանի կենդանաբանական այգի: Այնտեղ իրենց խնամում են»,- նշեց նա:

Հարցին, թե արդյոք թռչունների մաքրման աշխատանքներ իրականացնում են՝ կազմակերպության ներկայացուցիչը նշեց. «Մաքրման աշխատանքներ չենք անում, բայց գուցե շուտով անենք: Յուղը վերջնականապես մաքրել շատ դժվար է: Եթե փորձենք ամբողջությամբ մաքրել, փետուրները կվնասենք, որքան հնարավոր է՝ մաքրում են կենդանաբանականում: Անալիզներ ենք իրականացնում փետուրների և ջրի, որ հասկանանք՝ ինչ նյութով են իրենք աղտոտված: Փետուրները հավաքում ենք, որպեսզի լաբորատորիա ուղարկենք»,- տեղեկացրեց նա:

Արագիլների զանգվածային աղտոտման խնդիրը կրկնվում է արդեն երրորդ տարին: Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներն ու բնապահպանական ՀԿ-ներն 2019թ. սկսած ահազանգում են արագիլների՝ շարունակ կրկնվող աղտոտման դեպքերի մասին: Սակայն խնդիրը լուծելը մինչ օրս չի հաջողվում: Աղտոտման հավանական պատճառը հարակից տարածքների ձկնաբուծական տնտեսությունների գործունեությունն է, որի արդյունքում աղտոտվում են արագիլների համար կերի տարածք ծառայող գետերը: Այս մասին նշում են թե՛ տեղի բնակիչները, թե՛ բնապահպանները, թե՛ շրջակա միջավայրի նախարարությունը: ԷկոԼուրի այն դիտարկմանը, թե արդյոք այս տարի նույնպես հիմնական պատճառը կարող ենք կապել ձկնաբուծարանների գործունեության հետ, NABU-ի աշխատակիցն արձագանքեց. «Թե՛ քանակը, թե՛ նյութը, թե՛ տեղանքը նույնն է, նույնկերպ շարունակվում է, ավելին՝ ընդլայնվում: Բայց հստակ թե կոնկրետ ինչից է, կդժվարանանք ասել, որովհետև մի քանի տարբեր վարկածներ կան, թե ինչից է: Անալիզներից հետո հստակ կդառնա»:

Ամենից շատ դիտված

10:46 Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը․ panorama.am
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը
23:10 Կաթողիկոսարանը կուսակրոնության բլթոցով գրավել չստացվեց, հիմա փորձում է կաթողիկոսին հանցագործ սարքել
21:13 Մոսկվայում նոր են ըմբռնում ղարաբաղյան «աղյուսի» կոնցեպտը. մեկ աղյուսը փլուզեց տարածաշրջանի կայունության ճարտարապետությունը
09:04 Փաշինյանն այնքան է շտապում, որ առավոտ  շուտ  հետևյալ սխալներով գրառումն է արել
23:53 Այսօրվա ուժայինները իրենք են ընտրում՝ ինչպես է իրենց հիշելու պատմությունը. Էլիբեգովա
16:17 Լևոնը՝ կնոջ չի կարելիների, ռուս մայրիկի, Ռոզայի ու Էլիզի հետ խաղի մասին
17:30 Բալանսավորման էֆեկտը. ՀՀ ներգաղթի ալիք է սպասվում ԱՄՆ-ից