Մամուլ 5 տարի առաջ - 07:57 14-07-2021

Եթե թեկուզ մեկ մանդատ պակասի. Հրապարակ

ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի պահանջներից մեկն էլ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելն է, ՍԴ-ն, ըստ օրենքի, ունի նման լիազորություն։ Եթե արձանագրում են, որ ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել, ապա մանդատների բաշխման նոր կարգ է սահմանվում, եւ ըստ այդմ՝ պակասեցնում են իշխող մեծամասնության մանդատները ու ավելացնում ընդդիմությանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։ Այսինքն՝ ՔՊ-ն ունի ԱԺ 2/3-ը եւ կարող է միանձնյա անցկացնել բոլոր նախաձեռնությունները, ընդունել սահմանադրական օրենքներ։

«Հայաստան» դաշինքը երեկ ՍԴ-ում պահանջեց՝ մեծամասնություն ունեցող խմբակցությանը տրվող մանդատները սահմանափակել պատգամավորական ընդհանուր մանդատների թվի մինչեւ 3/5-ով։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ՔՊ-ն խորհրդարանում չունենա 3/5։ Միայնակ չի կարող ընդունել սահմանադրական օրենքները․ համաձայն ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական օրենքներ են համարվում ԱԺ կանոնակարգը, ընտրական, դատական օրենսգրքերը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը, հանրաքվեի, կուսակցությունների, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքները։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում