Հայտնի է, որ «լեզուն կեցության տունն է», բայց ինչի՞ մասին ենք մենք խոսում
copy image url

Հայտնի է, որ «լեզուն կեցության տունն է», բայց ինչի՞ մասին ենք մենք խոսում

Ներքին 4 տարի առաջ - 20:23 10-07-2021

20-րդ դարի գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերի այս միտքը նշանակում է, որ մարդը հենց լեզվի մեջ և միջոցով է արձանագրում այն իրականությունը, որում ապրում է, այլ կերպ ասած՝ իրականությունը մեզ համար գոյություն ունի նախևառաջ լեզվի մեջ:

Մարդն ապրում է երկու իրականություններում՝ ֆիզիկական և լեզվական: Օրինակ՝ երբ տանը ծնվում է երկրորդ երեխան, առաջինը, անկախ իրենից, դառնում է «մեծ», նրան սկսում են դիմել՝ ասելով՝ «դու մեծն ես», «դու արդեն մեծ ես», թեպետ նա կարող է լինել մեկ-երկու տարեկան: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ գլխավոր փոփոխությունը տեղի է ունենում հենց լեզվի մեջ. երեխան առաջին հերթին լեզվական իրականության մեջ է փոքրից դառնում մեծ, ոչ թե ֆիզիկական իրականության, որովհետև ֆիզիկական առումով այդպիսի փոփոխություն չի կրում:

Հետևաբար, մարդու կողմից ստեղծված սոցիալական և մշակութային ողջ իրականությունն առաջին հերթին լեզվական է, այն գոյություն ունի լեզվի մեջ և լեզվի միջոցով: Այդ երևույթն արտահայտվում է նաև հետևյալ օրինաչափության մեջ. ռուսաց լեզվի ժամանակակից բացատրական բառարաններում совесть (խիղճ) բառի մոտ շատ դեպքերում նշվում է устр. (հնացած), ինչը նշանակում է, որ բառը քիչ-քիչ դուրս է գալիս շրջանառությունից, իսկ դա հնարավոր է, եթե նախ այդ երևույթն է դուրս գալիս իրականությունից՝ մարդկանց հարաբերություններից: Այսպես հնարավոր է ապացուցել իրականության (կեցության) և լեզվի կայուն կապը, ինչն արձանագրված է, մասնավորապես, «լեզուն կեցության տունն է» արտահայտության մեջ:

Հիմա, եթե փորձենք հասկանալ մեր հայկական իրականության կապն այն լեզվի հետ, որով հաղորդակցվում ենք, կառաջանա մի հարց. արդյո՞ք լեզուն, որով մենք հաղորդակցվում ենք տարբեր մակարդակներում՝ առօրեական, մասնագիտական, քաղաքական և այլն, արձանագրում է այն իրականությունը, որում ապրում ենք: Կամ, այլ ձևակերպմամբ, արդյո՞ք մեր կեցությունն արտահայտվում է մեր հաղորդակցության մեջ, և եթե ոչ, ապա այդ ո՞ր իրականությունն ենք արձանագրում լեզվի միջոցով:

Երբ ասում ենք՝ «երեխան սովորում է համալսարանում», արդյո՞ք նկատի ունենք, որ սովորում է, թե ընդամենն արձանագրում ենք, որ հաճախում է կրթական հաստատություն: Եթե չենք դնում այդ տարբերությունը, ուսանողն էլ կարող է մտածել, թե սովորելը համալսարան գնալ-գալն է:

Կամ երբ մեր հասարակության մի զգալի մասն իրեն համարում է քրիստոնյա և խոսքի մեջ առիթ ու անառիթ շեշտում է այդ հանգամանքը, արդյո՞ք կարող է պատասխանել այն հարցին, թե ինչ է նշանակում լինել քրիստոնյա. եկեղեցի գնալը բավակա՞ն է, թե՞ նաև պետք է ծանոթ լինել այդ կրոնական ուսմունքին և մի քիչ էլ մտածել սեփական վարքի մասին:

Խնդիրն այն է, որ երբ լեզվի մեջ արձանագրում ենք իրականության հետ կապ չունեցող հանգամանքներ, մենք սկսում ենք դրանք ընդունել իբրև իրական և սկսում ենք ապրել հորինված իրականությունում, լեզվի միջոցով կառուցված, բայց երևակայական մի աշխարհում, որտեղ ուսանողները սովորում են, հայերը քրիստոնյա են, Հայաստանն էլ ազատ, անկախ երկիր է...

Մովսես Դեմիրճյան

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ

Ձեզ գուցե հետաքրքրի