Արտաքին 5 տարի առաջ - 14:06 09-07-2021

Պիթոնը խայթել է զուգարանում նստած ավստրիացուն

Ավստրիայում տեղաբնակ տարեց տղամարդու հետ մի տարօրինակ դեպք է տեղի ունեցել. տղամարդը զուգարան է գնացել, որտեղ նրա վրա հարձակվել է անմիջապես զուգարանակոնքից դուրս եկած հսկայական օձը:

Ավելի ուշ 65-ամյա Վոլտեր Էրհարտն ասել է, որ «սովորականի նման» զուգարան է գնացել ու հանկարծ ցավ է զգացել ինտիմ հատվածում: Պարզվել է, որ 1.6 մետր երկարությամբ պիթոնը թաքնված է եղել հենց զուգարանում և կծել է տղամարդուն:

Ավելի ուշ վերջինս զանգահարել է համապատասխան ծառայություններ, որոնք օձին հեռացրել են զուգարանից: Պարզվել է, որ պիթոնը փախել է հարևան տարեց տղամարդու բնակարանից, որը 11 օձ է պահում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին