Մամուլ 4 տարի առաջ - 08:40 23-09-2022

Ռուս մոդերատորը խայթել է հայ նախարարին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 19-ին Երեւանում անցկացվել է «Ռուս-հայկական բիզնես երկխոսություն-2022» գործարար համաժողովը: Մասնակցել են պաշտոնյաներ Ռուսաստանից եւ Հայաստանից, ինչպես նաեւ գործարարներ 2 երկրներից։ Բարձր ներկայացուցչական կազմ է ներկա եղել՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, մասնակցել են նաեւ ոլորտային նախարարներ եւ փոխնախարարներ։ Հայկական կողմից ներկա է եղել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ ոչ միայն։ Նաեւ՝ ոչ մեծ թվով գործարարներ։
Մեզ ասացին, որ միջոցառման մոդերատոր Պրիմակովը, ով Россотрудничество-ի ղեկավարն է, ֆորումի բացման ու փակման ժամանակ խայթոցներ է ուղղել, որոնք ակնհայտ քաղաքական ենթատեքստ են պարունակել։ Նախ, միջոցառման բացման ժամանակ հեգնել է` «մեր թարգմանչի հետ ամեն ինչ նորմալ է՝ ոչ մի խնդիր չկա»։ Դրանով ռուս մոդերատորն ակնարկել է Նենսի Փելոսիի այցի ժամանակ թարգմանության հետ կապված խնդիրները։
Իսկ միջոցառման վերջում խայթել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, թե ինքը «հույս ունի, որ չեն դադարեցնի իրենց հետ համագործակցությունը եւ դուրս չեն գա այս ձեւաչափից»՝ հավանաբար, ակնարկելով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները։ Դրանից Քերոբյանն անակնկալի է եկել եւ արձագանքել է, թե «շատ տարօրինակ հարց է տալիս» Պրիմակովը, եւ սկսել է երկար-բարակ բացատրել, որ իրենց կողմից նման մտադրություն չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին