Ներքին 5 տարի առաջ - 12:32 09-07-2021

Հրայր Թովմասյանը պնդեց` հարցը ուշ է բարձրացվել. Վահե Գրիգորյանը կմասնակցի ՍԴ նիստին

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի ՍԴ ներկայացրած դիմումի քննությանը։ Նման որոշում կայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը` հաշվի առնելով հարցի առնչությամբ ՍԴ դատավորների կարծիքները։

Նշենք, որ «Զարթոնքի» ղեկավար Արա Զոհրաբյանն էր միջնորդություն ներկայացրել, որպեսզի դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի նիստին։ Ըստ Զոհրաբյանի` Գրիգորյանը եղել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն ՀՀ–ում, այլ նաև ՄԻԵԴ–ում, ուստի նա կանխակալ մոտեցում ունի։ Ի դեպ, «Հայաստան» դաշինքն ավելի վաղ ներկայացրել էր նման հարց, սակայն ՍԴ մերժել էր դիմումը։

Այսօրվա նիստում Վահե Գրիգորյանը նշեց, որ պատրաստ է իր բացատրությունները ներկայացնել միջնորդության վերաբերյալ, եթե դատարանը կորոշի այս փուլում նման հարցեր քննարկել։

«Ես չեմ ցանկանում թաքնվել ձևական պահանջների հետևում, քանի որ Զոհրաբյանի բարձրացրած հարցն ամբողջ ծավալով քննարկվել է աշխատակարգային նիստի ժամանակ»,–ասաց Գրիգորյանը։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը պնդեց` Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցը պետք է ավելի վաղ բարձրացվեր, այլ ոչ թե հիմա։ Թովմասյանի կարծիքին էին նաև ՍԴ դատավորներ Երվանդ Խունդարկյանը, Էդգար Շաթիրյանը։

Դատավոր Արթուր Վաղարշյանն էլ ասաց, որ այս միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ արդեն իսկ քննարկվել է այն աշխատակարգային նիստում, իսկ Արևիկ Պետրոսյանը հավելեց, որ այս հարցը չի կարող բարձրացվել երրորդ անձի կողմից, այլ դատավորներից մեկի կողմից այն կարող էր բարձրացվել։

Ի վերջո, ՍԴ նախագահը որոշում կայացրեց, որ միջնորդությունը չի քննարկվի։



Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում