Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:16 08-07-2021

Վրաստանում COVID-19-ով վարակված 3 նորածիններ միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին

Կորոնավիրուսի «Դելտա» շտամը երեխաների շրջանում ավելի ակտիվորեն է տարածվում, քան վիրուսի այլ տարբերակները: Ինչպես գրում է Հանրային հեռարձակողը, այս մասին հայտարարել է Իմունիզացիայի տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն:

Նրա խոսքով, մինչև մեկ տարեկան երեք վարակված երեխաներ Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին:

«Կորոնավիրուսի հնդկական տարբերակը ավելի շատ վարակում է երիտասարդ տարիքի բնակչությանը: Երեխաների շրջանում այս տարբերակն ավելի հաճախ է հանդիպում, քան «ալֆա» և «չինական» տարբերակները: Սրա հետևում մեծ ռիսկ կա: Երեխաների հոսպիտալացման ռիսկը, նրանց վիճակի վատթարացումը: Վրաստանի առաջատար կլինիկաներից մեկում՝ Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում, որը զբաղվում է կորոնավիրուսով վարակված մանուկների բուժմամբ, մինչև մեկ տարեկան երեք պացիենտներ արդեն գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին: Նրանց առողջական վիճակը ծանր է: Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ հիվանդության ծանրության նման աստիճան չի եղել»,- ասել է Իվանե Չխաիձեն: